Սոցիալական կայքեր;


Սոցիալական կայքեր;


 

Կանխիկ Փոխարժեք 2016.06.23

Առք Վաճառք
USD 474.5 477
EUR 536 541
GBP 697 707
RUB 7.35 7.45
KZT 0.2 1.5
CHF 440 525
GEL 190 225
EUR-USD %%BUY%% %%SELL%%
USD-RUB %%BUY%% %%SELL%%
EUR-RUB %%BUY%% %%SELL%%

Անկանխիկ փոխարժեք 2016.06.23

Առք Վաճառք
USD 474.5 477
EUR 537 542
GBP 697 707
RUB 7.35 7.45
KZT 0.5 2.5
CHF 440 525
GEL 190 225
EUR-USD %%BUY%% %%SELL%%
USD-RUB %%BUY%% %%SELL%%
EUR-RUB %%BUY%% %%SELL%%

Քարտային Փոխարժեք 2016.06.23

Առք Վաճառք
USD 473 480
EUR 535 545
GBP %%BUY%% %%SELL%%
RUB 7.2 7.85
KZT %%BUY%% %%SELL%%
CHF %%BUY%% %%SELL%%
GEL %%BUY%% %%SELL%%
EUR-USD 1.1288 1.1388
USD-RUB 63.55 65.55
EUR-RUB 72.01 74.65

Հարցում

Որտեղի՞ց եք լսել ԲՏԱ Բանկի մասին.


Գովազդ վերելակներում
0
 
0%
Մոտ է գտնվում աշխատավայրին
4
 
11.11%
Համացանց (ինտերնետ)
16
 
44.44%
Ռադիոգովազդ
1
 
2.78%
SMS գովազդի միջոցով
2
 
5.56%
Ընկերներից, ընտանիքի անդամներից
13
 
36.11%
Ընդամենը: 36




Պլաստիկ քարտեր

ԲՏԱ Բանկ ՓԲԸ -ն ֆիզիկական անձանց տրամադրում է  պլաստիկ քարտերի հետևյալ տեսակները`

MasterCard

MasterCard պլաստիկ քարտեր

Դեբետային քարտեր և վարկային գծով քարտեր, որոնցով հաճախորդը կարող է իրականացնել վճարումներ, ստանալ կանխիկ դրամ իր հաշվին առկա մնացորդի շրջանակներում և ստանալ կանխիկ դրամ բանկի կողմից նրան տրամադրված գումարի շրջանակներում բոլոր երկրներում:

ArCa

ArCa պլաստիկ քարտեր  

Դեբետային քարտեր, որոնցով հաճախորդը կարող է իրականացնել վճարումներ, ստանալ կանխիկ դրամ իր հաշվին առկա մնացորդի շրջանակներում և ստանալ կանխիկ դրամ բանկի կողմից նրան տրամադրված գումարի շրջանակներում ՀՀ տարածքում:
 card

ArCa Classic կենսաթոշակային

Դեբետային քարտեր` նախատեսված կենսաթոշակային տարիքի անձանց համար

 

Հարգելի հաճախորդներ Բանկոմատների ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ` ԲՏԱ Բանկ ՓԲԸ Բանկոմատներ


 Հարգելի հաճախորդ`

  • Քարտը տրամադրվում է հաճախորդին` գլխամասում դիմումը ներկայացնելու օրվանից 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում, իսկ մասնաճյուղում դիմում ներկայացնելու դեպքում` 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում: Հաճախորդներին տրամադրված քարտերի ակտիվացումը կատարվում է քարտը տրամադրելու օրը, ժամը 17:00-18:00 ընկած ժամանակահատվածում:
  • Քարտապանը ոչ մի դեպքում իրավունք չունի փոխանցել Քարտը և PIN ծածկագիրը այլ անձին օգտագործման համար: Քարտապանի կողմից PIN ծածկագիրը և քարտը օգտագործման համար որևէ այլ անձին փոխանցելու դեպքում քարտով իրականացված գործարքների /կանխիկ/անկանխիկ/ համար պատասխանատվությունը անվիճելի կարգով դրվում է Քարտապանի վրա:
  • Քարտապանի կողմից իր քարտով կատարված գործարքը կարող է բողոքարկվել քաղվածքի ստացման օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում:Քարտապանի կողմից իր քարտով Բանկի կետերում կատարված գործարքի բողոքարկման դեպքում Պլաստիկ քարտերի սեկտորի կողմից կատարվում է գործարքի վավերականության ստուգում և ներկայացվում է համապատասխան եզրակացություն` քարտապանի դիմումը բավարարելու կամ մերժելու համար:
    Քարտապանի կողմից իր քարտով այլ Բանկի կետերում կատարված գործարքի բողոքարկման դեպքում Պլաստիկ քարտերի սեկտորի կողմից կատարվում են համապատասխան գործողություններ (chargeback):
  • Քարտապանը պարտավոր է  ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները քարտի կոստի կամ անօրինական օգտագործման կանխարգելման համար: Քարտի կորուստ է համարվում Քարտի կորուստը, սեփականացումը, առգրավումը:

Քարտի կորստի դեպքում Քարտապանը պարտավոր է  անմիջապես հայտնել այդ մասին Բանկ, զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով` (37410) 44-03-80 (0), (37410) 54-76-45 (110, 141), քարտի գործողությունը դադարեցնելու նպատակով: Ընդ որում գրավոր կամ բանավոր հաղորդագրությունը պետք է ուղեկցվի Քարտապանի կողմից ծածկագրի նշմամբ, իսկ գրավոր հաղորդագրությունը և/կամ ֆաքսով ծանուցումը` այդ թվում նաև Քարտապանի ստորագրությամբ: Բացի այդ, քարտապանը իր հաղորդագրության մեջ պետք է հայտնի Բանկին նաև քարտի համարը և գործողության ժամկետը:

Քարտապանի ցանկացած բանավոր հաղորդագրությունը քարտի կորստի վերաբերյալ պետք է հաստատված լինի Քարտապանի ներկայացված գրավոր դիմումով` բանավոր հաղորդագրությունը ներկայացնելուց հետո 24 /քսանչորս/ ժամվա ընթացքում:

Քարտապանի հաղորդագրության մեջ Բանկին պետք է մանրամասն նշված լինի Քարտի կորստի կամ գողության վերաբերյալ փաստերը, ինչպես նաև Քարտապանին հայտնի դարձած տեղեկություններ քարտի ապօրինի օգտագործման վերաբերյալ:

Կորստի, գողության կամ առգրավման վերաբերյալ հայտնելու ամսաթիվ և ժամ են համարվում Բանկի կողմից քարտապանի ստորագրված հաղորդագրության ստացման փաստացի ամսաթիվը և ժամը:

Քարտապանի համապատասխան հաղորդագրությունը ստանալուց հետո քարտի հետագա օգտագործման նկատմամբ Քարտապանի պատասխանատվությունը դադարում է:

Նախկինում կորստրի կամ գողության վերաբերյալ հայտնած քարտապանի քարտը գտնվելու դեպքում քարտապանը պարտավոր է անմիջապես հայտնել այդ մասին Բանկին, ինչից հետո հետևել Բանկի հրահանգներին:

Հիշե’ք Ձեր PIN ծածկագիրը, որը փակ ծրարով ստացել եք Բանկում: Պահեք PIN ծածկագիրը քարտից անջատ: Արգելվում է քարտը և PIN ծածկագիրը փոխանցել այլ անձանց: Բանկը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց PIN ծածկագիրը հայտնի դառնալու հետևանքով Ձեզ պատճառված վնասի համար:
PIN ծածկագիրը մուտքագրելիս` հավաստիացե’ք, որ այն տեսանելի չէ մոտակայքում գտնվող մարդկանց:
Հիշեք, որ PIN ծածկագիրը 3 անգամ սխալ մուտքագրելուց հետո բանկոմատը առգրավում է քարտը:
Մտապահեք Ձեր գաղտնաբառը, որը լրացրել եք քարտի տրամադրման դիմումում: Այս գաղտնաբառը կպահանջվի հեռախոսի միջոցով Ձեր անձը հաստատելու համար, եթե ցանկանաք որևէ հարցում կամ հանձնարարություն տալ Բանկին:
Քարտով առևտրային կետերում վճարում կատարելու կամ կանխիկացման կետերում կանխիկ գումարներ ստանալու դեպքերում խնդրում ենք ստորագրել կտրոնը (անդորրագիրը)` պարտադիր ստուգելով գործարքի գումարը:
Քարտային գործառնությունը բողոքարկելու համար քարտապանը պետք է գրավոր դիմի Բանկ` լրացնելով դիմումի տիպային ձևը:
Գործառնության/Գործարքի կատարման օր է համարվում քարտով գործառնությունը կատարելու փաստացի օրը:
Գործառնության/Գործարքի հաշվառման օր է համարվում քարտը սպասարկող վճարահաշվարկային համակարգի կողմից գործարքը Բանկի հաշվառմանը ներկայացնելու օրը:
Բանկի տեսանկյունից Քարտով գործարքը համավում է կատարված Գործարքի հաշվառման օրը և Գործարքի հետ կապված արժույթի փոխանակման գործարքները կատարվում են Գործարքի հաշվառման օրվա փոխարժեքով, որի հետ կապված արժութային և այլ ռիսկերի համար Բանկը պատասխանատվություն չի կրում:
Քարտը պահեք ուժեղ մագնիսական դաշտ ունեցող առարկաներից հեռու (հեռուստացույց, տեսաձայնագրիչ և այլն):

  • Արտարժույթով արտահայտված գործառնությունները կատարվում են համաձայն բանկի կողմից սահմանված փոխարժեքների և միջազգային վճարային համակարգերի կողմից սահմանված փոխարժեքների:

 

Էջը թարմացվել է` 24.03.2014թ., 11:36
Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով: