Սոցիալական կայքեր;


Սոցիալական կայքեր;


 

Կանխիկ Փոխարժեք 2016.04.11

Առք Վաճառք
USD 483.5 485.5
EUR 547 554
GBP 680 687
RUB 7.2 7.3
KZT 0.2 1.5
CHF 470 550
GEL 190 220
EUR-USD %%BUY%% %%SELL%%
USD-RUB %%BUY%% %%SELL%%
EUR-RUB %%BUY%% %%SELL%%

Անկանխիկ փոխարժեք 2016.04.11

Առք Վաճառք
USD 483.5 485.5
EUR 548 555
GBP 680 687
RUB 7.2 7.3
KZT 0.5 2.5
CHF 470 550
GEL 190 220
EUR-USD %%BUY%% %%SELL%%
USD-RUB %%BUY%% %%SELL%%
EUR-RUB %%BUY%% %%SELL%%

Քարտային Փոխարժեք 2016.04.11

Առք Վաճառք
USD 480 488
EUR 546 558
GBP %%BUY%% %%SELL%%
RUB 6.95 7.77
KZT %%BUY%% %%SELL%%
CHF %%BUY%% %%SELL%%
GEL %%BUY%% %%SELL%%
EUR-USD 1.1322 1.1498
USD-RUB 66.55 69.05
EUR-RUB 75.55 79.5

Հարցում

Որտեղի՞ց եք լսել ԲՏԱ Բանկի մասին.


Գովազդ վերելակներում
0
 
0%
Մոտ է գտնվում աշխատավայրին
4
 
11.11%
Համացանց (ինտերնետ)
16
 
44.44%
Ռադիոգովազդ
1
 
2.78%
SMS գ��վազդի միջոցով
2
 
5.56%
Ընկերներից, ընտանիքի անդամներից
13
 
36.11%
Ընդամենը: 36




Օվերդրաֆտ իրավաբանական անձանց

Օվերդրաֆտ


«
ԲՏԱ Բանկ» ՓԲԸ վարկավորման ծրագրի շրջանակներում առաջարկում է օվերդրաֆտ  փոքր և միջին բիզնեսի սուբյեկտներին`բիզնեսի զարգացման համար

 

Օվերդրաֆտը տրամադրվում է Բանկի գլխամասում և  մասնաճյուղերում

Բիզնեսի գործ��ղության նվազագույն ժամկետը` 3 ամիս

Արժույթը` AMD, USD, EUR

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`

 արտարժույթով վարկի տրամադրման դեպքում, արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վ��րկի մարումների վրա

Վարկավորման նպատակները.

  •  շրջանառու միջոցների համալրում;

Վարկի տրամադրման եղանակները (Վարկային կոմիտեի որոշմամբ).

  • Կանխիկ
  • անկանխիկ

Օվերդրաֆտի նվազագույն գումարը` 1 500 000 AMD (կամ համարժեքը արտարժույթով)

Օվերդրաֆտի առավելագույն գումարը` 20 000 000 AMD (կամ համարժեքը արտարժույթով)

Միանգամյա օվերդրաֆտի ժամկետը` 10 օրացուցային օրից մինչ 2 ամիս

Օվերդրաֆտի առավելագույն ժամկետը` 1 տարի

Օվերդրաֆտի տոկոսադրույքը` 24% դրամային օվերդրաֆտի դեպքում, սկսած 14% արտարժույթային օվերդրաֆտի դեպքում

Միջնորդավճարը (գանձվում է միանվագ, օվերդրաֆտի սահմանաչափից ելնելով)`

  • մինչև 10 000 000 AMD (կամ համարժեքը արտարժույթով)`1%,
  • 10 000 000 AMD- 20 000 000 AMD (կամ համարժեքը արտարժույթով)` 0.5%

Օվերդրաֆտի մարումը.

  • Տոկոսագումարները մարվում են ամենամսյա կտրվածքով;
  • Օվերդրաֆտի գումարի մարումը` ժամկետի վերջում

Օվերդրաֆտի տոկոսագումարի հաշվարկման կարգը

Տոկոսների հաշվեգրումը /հաշվարկը/ կատարվում է յուրաքանչյուր օր հիմնական պարտքի մնացորդի գումարի նկատմամբ, որպես հաշվարկային բազա տարին պայմանականորեն ընդունվում է 360 օր: Տոկոսագումարի հաշվարկումը կատարվում է փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար`Օվերդրաֆտի տրամադրման օրվանից մինչև Բանկի հանդեպ Վարկառուի ստանձնած պարտավորությունների կատարման նախորդ օրը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար: Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևի միջոցով.

Կուտակված տոկոսագումար =

որտեղ`

n= օրերի քանակն է,

ՊՏՏ = տարեկան պայմանագրային տոկոսադրույքը,

ՎՄi = վարկի մայր գումարի մնացորդը i-րդ օրվա վերջին:

 

Տոկոսագումարի հաշվարկման օրինակ `

Օվերդրաֆտի գումարը առ 01.01.2013-10,000,000.00 ՀՀ դրամ

Օվերդրաֆտի տարեկան տոկոսադրույքը օգտագործված մասի նկատմամբ կազմում է 17%

Մեկ օրվա համար կուտակված տոկոսագումարը կկազմի 4,722.22 ՀՀ դրամ

Գրավ` հաշվարկային հաշվի շարժը (ԲՏԱ Բանկ ՓԲԸ-ում նավազագույնը 3 ամսվա հաշվարկային հաշվի շարժի առկայություն)

 

 

 

Տրամադրվող Օվերդրաֆտի առավելագույն սահմանաչափ`

Համախառն ամսական մուտքերը վերջին երեք ամսվա կտրվածքով

Տրամադրվող Օվերդրաֆտի առավելագույն սահմանաչափ

մինչև 20 մլն. դրամ

համախառն ամսական մուտքերի մինչև 30%*

20 մլն. դրամից ավելի

համախառն ամսական մուտքերի մինչև 40%*

*Համախառն ամսական մուտքերը` մուտքեր կրեդիտային շրջանառության գծով, բացառությամբ վարկային գործառնությունների գծով մուտքերը 

 Օվերդրաֆտը կարող է տրամադրվել նաև շարժական կամ անշարժ գույքով ապահովմամբ, «Օվերդրաֆտի գումարը գրավի արժեքին» հարաբերության առավելագույն ցուցանիշը` 70% անշարժ գույքի գրամադրման դեպքում, 60%` շարժական գույքի գրավադրման դեպքում 

Օվերդրաֆտի ստացման սխեման.

  • ստանալ խորհրդատվություն Բանկի գրասենյակներից մեկում, որոնք իրականացնում են Փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորում,
  •  լրացնել օվերդրաֆտի ստացման հայտը,
  •  տրամադրել փաստաթղթերի փաթեթը,
  •  վարկային մասնագետի հետ մեկնել բիզնեսի վարման վայր,
  • ստանալ բանկի որոշումը,
  •  բացել հաշիվ բանկում,
  • ստորագրել վարկային պայմանագիրը, անհրաժեշտության դեպքում` նաև գրավի և երաշխավորության պայմանագրերը,
  • ստանալ օվերդրաֆտը:

Օվերդրաֆտի հայտի ուսումնասիրում և օվերդրաֆտի հայտի վերաբերյալ որոշման կայացում ` մինչև 10 աշխատանքային օր:

Վարկավորմ��ն վերաբերյալ դիմումը բավարարելու կամ մերժելու որոշման մասին տեղեկացման ժամկետը կազմում է 3 աշխատանքային օր:

Որոշման ընդունումից հետո օվերդրաֆտը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է  մեկ ամիս: 

Վարկառուի կողմից պարտավորությունները չկատարելու դեպքում

  • Տոկոսագումարները ժամկետանց դառնալու դեպքում Բանկը յուրաքանչյուր օրվա համար Վարկառուից գանձում է տույժ` չվճարված գումարի 0,2% չափով:
  • Պայմանագրով սահմանված ժամկետում օվերդարֆտը չմարելու դեպքում ժամկետանց օվերդարֆտի համար վճարել տույժ յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0,2% չափով

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`

Տոկոսագումարները և վարկի գումարը չվճարելու դեպքում գրավադրված գույքը կարող է բռնագանձվել,

Տոկոսագումարները և վարկի գումարը ժամանակին չվճարելու դեպքում վարկառուի տվյալները գրանցվում են վարկային ռեգիստրում,

Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման և գրավի հաշվին պարտավորությունների մարելու դեպքում վարկառուի պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները մարվում են վարկառուի այլ գույքի հաշվին:

Վաղաժամկետ մարումը իրականացվում է առանց սահմանափակումների:

Վարկավորման համար անհրաժեշտ այլ ծախսեր.

  • գումարի կանխիկացում - վարկի գումարի 0,3%
  • Ապահովագրություն - վարկի գումարի 0,25% (անշարժ գույքի ապահովագրման դեպքում), վարկի գումարի 2,5% (ավտոմեքենայի ապահովագրման դեպքում): Գույքի ապահովագրությունը կատարվում է Վարկային կոմիտեի որոշմամբ:
  • Գնահատում - 10000 ՀՀ դրամից սկսած
  • Նոտարական ծախսեր - 15 000 - 25 000 ՀՀ դրամ
  • Կադաստրի ծախսեր - 20 000 ՀՀ դրամից սկսած

 Օվերդրաֆտ տրամադրելու  դրական որոշման գործոնները `

  • Հաճախորդը ներկայացնում է վարկային հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջությամբ
  • Հաճախորդի գործունեության վերաբերյալ դրական եզկարկացությունը
  • Հաճախորդի վարկունակության և վճարունակության վերաբերյալ դրական եզկարկացությունը
  • Որպես գրավ առաջարկվող գույքի գնահատման արդյունքում գրավը ընդունելի և բավարար լինելը

Օվերդրաֆտի մերժման գործոններ կարող են հանդիսանալ`

  • Օվերդաֆտի գումարին չբավարարող եկամուտներ
  • Գրավի առարկայի անհամապատասխանություն
  • Փաստաթղթային փաթեթի անլիարժեքություն
  • Թերի կամ կեղծ տեղեկատվություն` տրված վարկառուի կողմից
  • Այլ գործոններ

Փաստաթղթերի ցանկը իրավաբանական անձանց համար

  1. Դիմում Օվերդրաֆտի/Օվեդրաֆտի սահմանաչափի տրամադրման վերաբերյալ:
  2. Իրավաբանական անձանց մասնակիցների որոշումը:
  3. Վարկառուի անկետա
  4. ՀՎՀՀ պատճենը:
  5. Հիմնադիր փաստաթղթերի պատճենները:
  6. Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը բոլոր ներդիրներով:
  7. Տնօրենի, հիմնադիրների, ինչպես նաև գլխավոր հաշվապահի, եթե վերջինս գրանցված է, անձնագրերի պատճենները:
  8. ՍՊԸ/ՓԲԸ/ԲԲԲ լիազոր մարմնի` վարկի ներգրավման վերաբերյալ, որոշումը:
  9. Տեղեկանք պետ. ռեգիստրից հետևյալ փոփոխությունների վերաբերյալ. 
    ա/ կանոնադրությունում;
    բ/ համինադիրների;
    գ/ տնօրենի:

10. Եթե ԲԲԸ կամ ՓԲԸ, ապա` տեղեկանք պետ. ռեգիստրից կանոնադրությունում կամ տնօրենի փոփոխության վերաբերյալ, ինչպես նաև տեղեկանք Կենտրոնական դեպոզիտարիայից բաժնետերերի կազմի փոփոխության վերաբերյալ:

11.  Տեղեկանք Պետ. եկամուտների կոմիտեից բյուջեի հանդեպ պարտավորությունների վերաբերյալ:

12. Հաշվետու ժամանակահատվածի և նախորդ 1 /մեկ/ տարվա / ֆինանսական հաշվետվությունների պատճեն ՀՀ հարկային մարմինների կնիքի /դրոշմակնիքի/ բնօրինակով կամ էլեկտրոնային տեսքով հարկային մարմիններում տվյալ հաշվետվությունն ընդունելու և գրանցելու մասին ծանուցումով /անհրաժեշտության դեպքում կարող է պահանջվել ավելի վաղ ժամանակահատվածի ֆինանսական հաշվետվություն/::

13. Բիզնեսի գործունեության ծավալման համար անհրաժեշտ լիցենզիաների և թույլտվությունների պատճենները /առկայության դեպքում/:

14. Վարձակալության պայմանագրերի կամ ձեռնարկատիրական գործունեության իրականացման վայրը հաստատող փաստաթղթերի պատճենները /առկայության դեպքում/:

15. Առքի ու վաճառքի պայմանագրերի պատճենները /առկայության դեպքում/:

16. Հաշվեկշռի հոդվածների վերծանումը Ֆինանսավորման համար դիմումի ներկայացման ամսաթվի դրությամբ: Դեբիտորական և կրեդիտորական պարտավորության, ինչպես նաև այլ ակտիվների և պարտավորությունների վերծանման մասով պարտադիր է դեբիտորի և կրեդիտորի անվանման նշումը, առաջացման և պլանավորվող մարման ամսաթվերը, առաջացման պատճառները:

17. Տեղեկանքներ կամ քաղվածքներ Սպասարկող բանկերից ��նթացիկ հաշիվներով /դրամային և արտարժութային/ շրջանառության վերաբերյալ` Ֆինանսավորման համար դիմումի ներկայացումից 3-12 ամիս առաջ ժամանակահատվածի համար /այլ Բանկերում հաշիվների առկայության դեպքում/:

18. Վարկի նպատակային օգտագործման հիմնավորում:

19. Գրավի առարկայի սեփականության վկայականը, եթե սեփականության իրավունքը ենթակա է գրանցման համապատասխան պետական մարմնում:

20. Անկախ գնահատողի կողմից իրականացրած գնահատման ակտ/հաշվետվություն և/կամ գույքի գրավային արժեքի համաձայնեցման արձանագրություն:

21. Գրավի առարկայի սեփականության ծագման հիմքերը հաստատող փաստաթղթերի պատճենները:

22. Գրավատուների, նրանց ամուսինների/կանանց անձնագրերի պատճենները, ինչպես նաև ամուսնության վկայականը /առկայության դեպքում/:

23. Ամուսնու/կնոջ համաձայնությունը համապատասխան պետական մարմիններում որոշ��կի գործողությունների կատարման և Բանկին որոշակի իրավունքների տրամադրման համար:

24. Անշարժ գույքի գրավի դեպքում միասնական տեղեկանք կադաստրից գույքի վիճակի վերաբերյալ, շարժական գույքի դեպքում` նամակ համապատասխան գրանցող մարմնից գույքի վիճակի վերաբերյալ /տրամադրվում է ՎԿ դրական որոշման դեպքում/:

*Ծանոթագրություն: անհրաժեշտության դեպքում Վարկային փորձագետը կարող է պահանջել լրացուցիչփաստաթղթեր: 

  Փաստաթղթերի ցանկը անհատ ձեռներեցների համար*

  1. Դիմում Օվերդրաֆտի/Օվեդրաֆտի սահմանաչափի տրամադրման վերաբերյալ:
  2. ՀՎՀՀ պատճենը:
  3. Վարկառուի անկետա
  4. Անհատ ձեռներեցի պետական գրանցման վկայականի պատճենը բոլոր ներդիրներով:
  5. Վարկառուի անձնագրի պատճենը:
  6. Տեղեկանք Պետ. եկամուտների կոմիտեից բյուջեի հանդեպ պարտավորությունների վերաբերյալ:
  7. Հաշվետու ժամանակահատվածի և նախորդ 1 /մեկ/ տարվա / ֆինանսական հաշվետվությունների պատճեն ՀՀ հարկային մարմինների կնիքի /դրոշմակնիքի/ բնօրինակով կամ էլեկտրոնային տեսքով հարկային մարմիններում տվյալ հաշվետվությունն ընդունելու և գրանցելու մասին ծանուցումով /անհրաժեշտության դեպքում կարող է պահանջվել ավելի վաղ ժամանակահատվածի ֆինանսական հաշվետվություն/:
  8. Բիզնեսի գործունեության ծավալման համար անհրաժեշտ լիցենզիաների և թույլտվությունների պատճենները /առկայության դեպքում/:
  9. Վարձակալության պայմանագրերի կամ ձեռնարկատիրական գործունեության իրականացման վայրը հաստատող փաստաթղթերի պատճենները /առկայության դեպքում/:

10. Առքի և վաճառքի պայմանագրերի պատճենները /առկայության դեպքում/:

11. Տեղեկանքներ կամ քաղվածքներ Սպասարկող բանկերից ընթացիկ հաշիվներով /դրամային և արտարժութային/ շրջանառության վերաբերյալ` Ֆինանսավորման համար դիմումի ներկայացումից 3-12 ամիս առաջ ժամանակահատվածի համար /այլ Բանկերում հաշիվների առկայության դեպքում/:

12. Հաշվեկշռի հոդվածների վերծանումը Ֆինանսավորման համար դիմումի ներկայացման ամսաթվի դրությամբ: Դեբիտորական և կրեդիտորական պարտավորության, ինչպես նաև այլ ակտիվների և պարտավորությունների վերծանման մասով պարտադիր է դեբիտորի և կրեդիտորի անվանման նշումը, առաջացման և պլանավորվող մարման ամսաթվերը, առաջացման պատճառները:

13. Վարկի նպատակային օգտագործման հիմնավորում:

14. Գրավի առարկայի սեփականության վկայականը, եթե սեփականության իրավունքը ենթակա է գրանցման համապատասխան պետական մարմնում:

15. Անկախ գնահատողի կողմից իրականացրած գնահատման ակտ/հաշվետվություն և/կամ գույքի գրավային արժեքի համաձայնեցման արձանագրություն:

16. Գրավի առարկայի սեփականության ծագման հիմքերը հաստատող փաստաթղթերի պատճենները:

17. Գրավատուների, նրանց ամուսինների/կանանց անձնագրերի պատճենները, ինչպես նաև ամուսնության վկայականը /առկայության դեպքում/:

18. Ամուսնու/կնոջ համաձայնությունը համապատասխան պետական մարմիններում որոշակի գործողությունների կատարման և Բանկին որոշակի իրավունքների տրամադրման համար:

19. Անշարժ գույքի գրավի դեպքում միասնական տեղեկանք կադաստրից գույքի վիճակի վերաբերյալ, շարժական գույքի դեպքում` նամակ համապատասխան գրանցող մարմնից գույքի վիճակի վերաբերյալ /տրամադրվում է ՎԿ դրական որոշման դեպքում/:

 *Ծանոթագրությունանհրաժեշտության դեպքում Վարկային փորձագետը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր:

 

Էջը թարմացվել է` 2015-02-11, 12:15:26
Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով: