Սոցիալական կայքեր;


Սոցիալական կայքեր;


 

Կանխիկ Փոխարժեք 2016.04.11

Առք Վաճառք
USD 483.5 485.5
EUR 547 554
GBP 680 687
RUB 7.2 7.3
KZT 0.2 1.5
CHF 470 550
GEL 190 220
EUR-USD %%BUY%% %%SELL%%
USD-RUB %%BUY%% %%SELL%%
EUR-RUB %%BUY%% %%SELL%%

Անկանխիկ փոխարժեք 2016.04.11

Առք Վաճառք
USD 483.5 485.5
EUR 548 555
GBP 680 687
RUB 7.2 7.3
KZT 0.5 2.5
CHF 470 550
GEL 190 220
EUR-USD %%BUY%% %%SELL%%
USD-RUB %%BUY%% %%SELL%%
EUR-RUB %%BUY%% %%SELL%%

Քարտային Փոխարժեք 2016.04.11

Առք Վաճառք
USD 480 488
EUR 546 558
GBP %%BUY%% %%SELL%%
RUB 6.95 7.77
KZT %%BUY%% %%SELL%%
CHF %%BUY%% %%SELL%%
GEL %%BUY%% %%SELL%%
EUR-USD 1.1322 1.1498
USD-RUB 66.55 69.05
EUR-RUB 75.55 79.5

Հարցում

Որտեղի՞ց եք լսել ԲՏԱ Բանկի մասին.


Գովազդ վերելակներում
0
 
0%
Մոտ է գտնվում աշխատավայրին
4
 
11.11%
Համացանց (ինտերնետ)
16
 
44.44%
Ռադիոգովազդ
1
 
2.78%
SMS գովազդի միջոցով
2
 
5.56%
Ընկերներից, ընտանիքի անդամներից
13
 
36.11%
Ընդամենը: 36




Բիզնես վարկավորում

ՄԻԿՐՈ ԲԻԶՆԵՍ


«
ԲՏԱ Բանկ» ՓԲԸ վարկավորման ծրագրի շրջանակներում առաջարկում է վարկեր փոքր և միջին բիզնեսի սուբյեկտներինբիզնեսի զարգացման համար:

Վարկը տրամադրվում է Բանկի գլխամասում և  մասնաճյու��երում:

Բիզնեսի գործողության նվազագույն ժամկետը` 3 ամիս:

Արժույթը` AMD, USD, EUR, RUR

Վարկավորման նպատակները.

  •  շրջանառու միջոցների համալրում,
  •  հումքի և նյութերի գնում,
  •  մեքենաների և սարքավորումների ձեռքբերում,
  • առևտրային անշարժ գույքի ձեռքբերում:

Վարկավորման ձևերը.

  • վարկ
  •  վարկային գիծ

Վարկի նվազագույն գումարը` 100 000 AMD (կամ համարժեքը արտարժույթով)

Վարկի առավելագույն գումարը` 20 000 000 AMD (կամ համարժեքը արտարժույթով), անշարժ գույքով ապահովվածության բացակայության պարագայում վարկի առավելագույն գումարը` 10 000 000 AMD (կամ համարժեքը արտարժույթով): 

Վարկի նվազագույն ժամկետը` 3 ամիս:

Վարկի առավելագույն ժամկետը` շրջանառու միջոցների համալրման համար 60 ամիս, ներդրումների համար 84 ամիս, այն դեպքում, երբ վարկը տրամադրվում է և շրջանառու միջոցների համալրման, և ներդրումների համար, ապա 60-84 ամիս` կախված նրանից, թե վարկի գերակշռող մասը ուղղված է շրջանառու միջոցների համալրմանը, թե ներդրումներին:

Վերականգնվող վարկային գծի նվազագույն ժամկետը`6 ամիս, վերականգնվող վարկային գծի առավելագույն ժամկետը`24 ամիս, վարկային գծի սահմանաչափի նվազեցման պարագայում`60 ամիս (սահմանաչափի նվազեցման պարբերականությունը սահմանվում է Բանկի վարկային կոմիտեի որոշմամբ, սակայն ոչ պակաս, քան 6 ամիսը մեկ անգամ):

Չվերականգնվող վարկային գծի շրջանակներում տրանշերի նվազագույն ժամկետը` 3 ամիս,

չվերականգնվող վարկային գծի շրջանակներում տրանշերի առավելագույն ժամկետը սահմանափակվում է վարկային պայմանագրի ժամկետով (աննուիտետ մարումների դեպքում), մնացած դեպքերում տրանշերի առավելագույն ժամկետը`6 ամիս:

Միջնորդավճարը` 0,5-1%

Առավելագույն տոկոսադրույք` ՀՀ ԿԲ բանկային տոկոսի հաշվարկային դրույքի  կրկնապատիկը:

ՓՄԲ վարկերի տոկոսադրույքները*

Վարկի ժամկետը

Տոկոսադրույքը ՀՀ Դրամով վարկի դեպքում

Տոկոսադրույքը արտարժույթով վարկի դեպքում

1-2 տարի

20

12

2-4 տարի

21

13

4-7 տարի

22

14

*Կախված բիզնեսի առանձնահատկություններից վարկերի տոկոսադրույքները կարող են վերանայվել:

Այն դեպքում երբ վարկը տրամադրվում է ՀՀ դրամով և արտարժույթով հավասարաչափ մասնաբաժիններով ապա ՀՀ դրամով վարկի տարեկան տոկոսադրույքը կկազմի 18%, իսկ արտարժույթով վարկի տոկոսադրույքը՝ 15%՝ անկախ վարկավորման ժամկետից:

ՓՄԲ սուբյեկտների վարկային գծի տոկոսադրույքները և ժամկետները

Վարկային գծիժամկետ

Տոկոսադրույքը ՀՀ Դրամով վարկիդեպքում

Տոկոսադրույքը արտարժույթով վարկիդեպքում

Գումարի չօգտագործված մասի նկատմամբ%

1 տարի

20

11

1-3%

2 տարի

22

13

Տոկոսագումարի հաշվարկումը կատարվում է վարկի/վարկային գծի փաստացի մնացորդի նկատմամբ, որպես հաշվարկային բազա տարին պայմանականորե�� ընդունվում է 360 օր: Տոկոսագումարի հաշվարկումը կատարվում է փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար` Վարկի տրամադրման օրվանից մինչև Բանկի հանդեպ Վարկառուի ստանձնած պարտավորությունների կատարման նախորդ օրը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար: Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևի միջոցով.

Կուտակված տոկոսագումար = 

որտեղ`

n= օրերի քանակն է,

ՊՏՏ = տարեկան պայմանագրային տոկոսադրույքը,

ՎՄi = վարկի/վարկային գծի մայր գումարի մնացորդը i-րդ օրվա վերջին:

 

Տոկոսագումարի հաշվարկման օրինակ `

Վարկի/վարկային գծի գումարը առ 01.01.2013-25,000.00 ԱՄՆ դոլար

Վարկի/վարկային գծի տարեկան տոկոսադրույքը օգտագործված մասի նկատմամբ կազմում է 14%

Մեկ օրվա համար կուտակված տոկոսագումարը կկազմի 9.72 ԱՄՆ դոլար

 

Վարկավորման համար անհրաժեշտ այլ ծախսեր.

  • գումարի կանխիկացում - վարկի գումարի 0,3%
  • Ապահովագրություն - վարկի գումարի 0,25% (անշարժ գույքի ապահովագրման դեպքում), վարկի գումարի 2,5% (ավտոմեքենայի ապահովագրման դեպքում): Գույքի ապահովագրությունը կատարվում է Վարկային կոմիտեի որոշմամբ:
  • Գնահատում - 10000 ՀՀ դրամից սկսած
  • Նոտարական ծախսեր - 15 000 - 25 000 ՀՀ դրամ
  • Կադաստրի ծախսեր - 20 000 ՀՀ դրամից սկսած

Վարկի մարումը.

  • աննուիտետային վճարներ (ամենամսյա հավասար չափերով),
  • հնարավոր է վարկի վերադարձի և տոկոսների վճարման անհատական ժամանակացույց` բիզնեսի առանձնահատկություններին համապատասխան:

Գրավ` շրջանառու միջոցներ, ոսկի, ոսկյա իրեր , անշարժ գույք, սարքավորումներ, ավտոտրանսպորտ (այդ թվում նաև հատուկ նշանակության տեխնիկա), ավանդ Բանկում, , երրորդ անձանց երաշխավորություն:

«Վարկի գումարը գրավի արժեքին» հարաբերակցության առավելագույն ցուցանիշը`

  • անշարժ գույքի գրավադրման դեպքում-70%
  • շարժական գույքի գրավադրման դեպքում-65%
  • ոսկու, ոսկյա իրերի և ավանդի գրավադրման դեպքում-100%:

Մենք ֆինանսավորում ենք բիզնեսը, հաշվի առնելով նրան բնորոշ առանձնահատկությունները, նրա ֆինանսական վիճակը, որի շնորհիվ հաճախորդին ցուցաբերում ենք անհատական մոտեցում, ճկուն մոտեցում գրավի ընտրությանը և գնահատմանը, մարման հարմար սխեմաներ:

Մեր հիմնական առավելությունը`

  • փոքր և միջին բիզնեսի վարկավորման տեխնոլոգիայի հիմքում դրված է փոքր և միջին բիզնեսի ոլորտում վարկերի տրամադրման միջազգային պրակտիկան, ինչը թույլ է տալիս ադեկվատ գնահատել Վարկառուի ֆինանսական վիճակը:

Բանկի վարկային մասնագետները ոչ միայն օպերատիվ կտրամադրեն խորհրդատվություն բոլոր հետաքրքրող հարցերի վերաբերյալ և կուսումնասիրեն Ձեր հայտը, այլև կօգնեն անհրաժեշտ փաստաթղթեր ձևակերպելիս:

Վարկի ստացման սխեման.

  • ստանալ խորհրդատվություն Բանկի գրասենյակներից մեկում, որոնք իրականացնում են Փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորում;
  •  լրացնել վարկի ստացման հայտը;
  •  տրամադրել փաստաթղթերի փաթեթը;
  •  վարկային մասնագետի հետ մեկնել բիզնեսի վարման վայր;
  • ստանալ բանկի որոշումը;
  •  բացել հաշիվ բանկում;
  • ստորագրել վարկային պայմանագիրը, անհրաժեշտության դեպքում` նաև գրավի և երաշխավորության պայմանագրերը;
  • ստանալ վարկը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`

արտարժույթով վարկի տրամադրման դեպքում, արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա 

Վարկառուի կողմից պարտավորությունները չկատարելու դեպքում

  • Տոկոսագումարները ժամկետանց դառնալու դեպքում Բանկը յուրաքանչյուր օրվա համար Վարկառուից գանձում է տույժ` չվճարված գումարի 0.2% չափով,
  • Պայմանագրով սահմանված ժամկետում վարկը չմարելու դեպքում ժամկետանց վարկի համար վճարել տույժ յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.2% չափով,
  • Տոկոսագումարները և վարկի գումարը չվճարելու դեպքում գրավադրված գույքը կարող է բռնագանձվել,
  • Տոկոսագումարները և վարկի գումարը ժամանակին չվճարելու դեպքում վարկառուի տվյալները գրանցվում են վարկային ռեգիստրում,
  • Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման և գրավի հաշվին պարտավորությունների մարելու դեպքում վարկառուի պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները մարվում են վարկառուի այլ գույքի հաշվին:

Վաղաժամկետ մարումվերականգնվող վարկային գծի դեպքում տուգանքներ չկան, այլ դեպքերում եթե վարկի վաղաժամկետ մարումը կատարվել է վարկի տրամադրումից առաջիկա 6 ամսվա ընթացքում, ապա  կիրառվում է տուգանք վաղաժամկետ մարված գումարի 1% չափով:

Վարկը ՀՀ դրամով և արտարժույթով հավասարաչափ մասնաբաժիններով տրամադրելու դեպքում արտարժույթով վարկի վաղաժամկետ մարման համար կիրառվում է մորատորիում վարկավորման ժամկետի կեսի, բայց ոչ պակաս քան 12 ամսվա ընթացքում /նշված ժամկետում վարկի վաղաժամկետ մարման դեպքում գանձվոմ է տուգանք վաղաժամ մարված գումարի 10%-ի չափով/, ՀՀ դրամով վարկի վաղաժամկետ մարման դեպքում մորատորիում չի կիրառվում:

Վարկային հայտի վ��րաբերյալ Բանկի կողմից որոշման կայացման առավելագույն ժամկետը կազմում է 15 աշխատանքային օր:

Վարկավորման վերաբերյալ դիմումը բավարարելու կամ մերժելու որոշման մասին տեղեկացման ժամկետը կազմում է 3 աշխատանքային օր:

Վարկի տրամադրման ժամկետը` գրավային իրավունքը գրանցելուց հետո 1 բանկային օրվա ընթացքում:

 Վարկի տրամադրման վերաբերյալ դրական որոշում կայացնելու գործոնները 

  1. Հաճախորդի կողմից վարկ ստանալու վերաբերյալ դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթի ներկայացում:
  2. Վարկառուի և երաշխավորի /եթե ենթադրվում է երաշխավորի առկայությունը/ դրական վարկային պատմության առկայություն /առկայության դեպքում/:
  3. Հաճախորդի վարկունակության և երաշխավորի /եթե ենթադրվում է երաշխավորի առկայությունը/ վճարունակության դրական գնահատական:
  4. Վարկի անհրաժեշտ ապահովվածություն:
  5. Հաճախորդի վարկունակության կամ երաշխավորի  վճարունակության մասին բացասական տեղեկատվության բացակայություն:

 

Վարկի մերժման գործոններ կարող են հանդիսանալ`

  1. Վարկի գումարին չբավարարող եկամուտներ
  2. Գրավի առարկայի անհամապատասխանություն
  3. Փաստաթղթային փաթեթի անլիարժեքություն
  4. Թերի կամ կեղծ տեղեկատվություն` տրված վարկառուի կողմից
  5. Այլ գործոններ

Փաստաթղթերի ցանկը իրավաբանական անձանց համար

  1. Դիմում ֆինանսավորման վերաբերյալ:
  2. Իրավաբանական անձանց մասնակիցների որոշումը:
  3. ՀՎՀՀ պատճենը:
  4. Հիմնադիր փաստաթղթերի պատճենները:
  5. Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը բոլոր ներդիրներով:
  6. Տնօրենի, հիմնադիրների, ինչպես նաև գլխավոր հաշվապահի, եթե գրանցված է, անձնագրերի պատճենները:
  7. ՍՊԸ/ՓԲԸ/ԲԲԲ լիազոր մարմնի` վարկի ներգրավման վերաբերյալ, որոշումը:
  8. Տեղեկանք պետ. ռեգիստրից հետևյալ փոփոխությունների վերաբերյալ.

ա/ կանոնադրությունում; բ/ համինադիրների; գ/ տնօրենի:

Եթե ԲԲԸ կամ ՓԲԸ, ապա` տեղեկանք պետ. ռեգիստրից կանոնադրությունում կամ տնօրենի փոփոխության վերաբերյալ, ինչպես նաև տեղեկանք Կենտրոնական դեպոզիտարիայից բաժնետերերի կազմի փոփոխության վերաբերյալ:

  1. Տեղեկանք Պետ. եկամուտների կոմիտեից բյուջեի հանդեպ պարտավորությունների վերաբերյալ:

10.   Հաշվետու ժամանակահատվածի և նախորդ 1 /մեկ/ տարվա / ֆինանսական հաշվետվությունների պատճեն ՀՀ հարկային մարմինների կնիքի /դրոշմակնիքի/ բնօրինակով կամ էլեկտրոնային տեսքով հարկային մարմիններում տվյալ հաշվետվությունն ընդունելու և գրանցելու մասին ծանուցումով /անհրաժեշտության դեպքում կարող է պահանջվել ավելի վաղ ժամանակահատվածի ֆինանսական հաշվետվություն/:

  1.  Բիզնեսի գործունեության ծավալման համար անհրաժեշտ լիցենզիաների և թույլտվությունների պատճենները /առկայության դեպքում/:
  2.  Վարձակալության պայմանագրերի կամ ձեռնարկատիրական գործունեության իրականացման վայրը հաստատող փաստաթղթերի պատճենները /առկայության դեպքում/:
  3.  Առքի ու վաճառքի պայմանագրերի պատճենները /առկայության դեպքում/:
  4.  Հաշվեկշռի հոդվածների վերծանումը Ֆինանսավորման համար դիմումի ներկայացման ամսաթվի դրությամբ: Դեբիտորական և կրեդիտորական պարտավորության, ինչպես նաև այլ ակտիվների և պարտավորությունների վերծանման մասով պարտադիր է դեբիտորի և կրեդիտորի անվանման նշումը, առաջացման և պլանավորվող մարման ամսաթվերը, առաջացման պատճառները:

15.   Տեղեկանքներ կամ քաղվածքներ Սպասարկող բանկերից ընթացիկ հաշիվներով /դրամային և արտարժութային/ շրջանառության վերաբերյալ` Ֆինանսավորման համար դիմումի ներկայացումից 6-12 ամիս առաջ ժամանակահատվածի համար /այլ Բանկերում հաշիվների առկայության դեպքում/:

  1.  Վարկի նպատակային օգտագործման հիմնավորում:
  2.  Գրավի առարկայի սեփականության վկայականը , եթե սեփականության իրավունքը ենթակա է գրանցման համապատասխան պետական մարմնում:
  3.  Անկախ գնահատողի կողմից իրականացված գնահատման ակտ/հաշվետվություն և/կամ գույքի գրավային արժեքի համաձայնեցման արձանագրություն:
  4.  Գրավի առարկայի սեփականության ծագման հիմքերը հաստատող փաստաթղթերի պատճենները:
  5.  Գրավատուների, նրանց ամուսինների/կանանց անձնագրերի պատճենները, ինչպես նաև ամուսնության վկայականը /առկայության դեպքում/:
  6.  Կնոջ /ամուսնու/ համաձայնությունը համապատասխան պետական մարմիններում որոշակի գործողությունների կատարմանը և Բանկին որոշակի իրավունքների տրամադրմանը:

22.   Անշարժ գույքի գրավի դեպքում միասնական տեղեկանք կադաստրից գույքի վիճակի վերաբերյալ, շարժական գույքի դեպքում` տեղեկանք գույքի վիճակի վերաբերյալ համապատասխան գրանցում իրականացնող մարմնից /տրամադրվում է ՎԿ կողմից դրական որոշում կայացնելուց հետո/:

*Ծանոթագրություն` անհրաժեշտության դեպքում Վարկային փորձագետը կարող է պահանջել լրացուցիչփաստաթղթեր: 

  Փաստաթղթերի ցանկը անհատ ձեռներեցների համար*

  1. Դիմում ֆինանսավորման վերաբերյալ:
  2. ՀՎՀՀ պատճենը:
  3. Անհատ ձեռներեցի պետական գրանցման վկայականի պատճենը բոլոր ներդիրներով:
  4. Վարկառուի անձնագրի պատճենները:
  5. Տեղեկանք Պետ. եկամուտների կոմիտեից բյուջեի հանդ��պ պարտավորությունների վերաբերյալ:
  6. Հաշվետու ժամանակահատվածի և նախորդ 1 /մեկ/ տարվա / ֆինանսական հաշվետվությունների պատճեն ՀՀ հարկային մարմինների կնիքի /դրոշմակնիքի/ բնօրինակով կամ էլեկտրոնային տեսքով հարկային մարմիններում տվյալ հաշվետվությունն ընդունելու և գրանցելու մասին ծանուցումով /անհրաժեշտության դեպքում կարող է պահանջվել ավելի վաղ ժամանակահատվածի ֆինանսական հաշվետվություն/:
  7. Բիզնեսի գործունեության ծավալման համար անհրաժեշտ լիցենզիաների և թույլտվությունների պատճենները /առկայության դեպքում/:
  8. Վարձակալության պայմանագրերի կամ ձեռնարկատիրական գործունեության իրականացման վայրը հաստատող փաստաթղթերի պատճենները /առկայության դեպքում/:
  9. Առքի և վաճառքի պայմանագրերի պատճենները /առկայության դեպքում/:

10. Տեղեկանքներ կամ քաղվածքներ Սպասարկող բանկերից ընթացիկ հաշիվներով /դրամային և արտարժութային/ շրջանառության վերաբերյալ` Ֆինանսավորման համար դիմումի ներկայացումից 6-12 ամիս առաջ ժամանակահատվածի համար /այլ Բանկերում հաշիվների առկայության դեպքում/:

11.  Հաշվեկշռի հոդվածների վերծանումը Ֆինանսավորման համար դիմումի ներկայացման ամսաթվի դրությամբ: Դեբիտորական և կրե��իտորական պարտավորության, ինչպես նաև այլ ակտիվների և պարտավորությունների վերծանման մասով պարտադիր է դեբիտորի և կրեդիտորի անվանման նշումը, առաջացման և պլանավորվող մարման ամսաթվերը, առաջացման պատճառները:

12.  Գրավի առարկայի սեփականության վկայականը, եթե սեփականության իրավունքը ենթակա է գրանցման համապատասխան պետական մարմնում:

13.  Անկախ գնահատողի կողմից իրականացված գնահատման ակտ/հաշվետվություն և/կամ գույքի գրավային արժեքի համաձայնեցման արձանագրություն:

14.  Գրավի առարկայի սեփականության ծագման հիմքերը հաստատող փաստաթղթերի պատճենները:

15.  Գրավատուների, նրանց ամուսինների/կանանց անձնագրերի պատճենները, ինչպես նաև ամուսնության վկայականը /առկայության դեպքում/:

16.  Կնոջ /ամուսնու/ համաձայնությունը համապատասխան պետական մարմիններում որոշակի գործողությունների կատարմանը և Բանկին որոշակի իրավունքների տրամադրմանը:

17.  Անշարժ գույքի գրավի դեպքում միասնական տեղեկանք կադաստրից գույքի վիճակի վերաբերյալ, շարժական գույքի դեպքում` տեղեկանք գույքի վիճակի վերաբերյալ համապատասխան գրանցում իրականացնող մարմնից /տրամադրվում է ՎԿ կողմից դրական որոշում կայացնելուց հետո/:

 *Ծանոթագրությունանհրաժեշտության դեպքում Վարկային փորձագետը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր: 

 

Էջը թարմացվել է` 2015-10-13, 14:25:39
Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով: