Սոցիալական կայքեր;


Սոցիալական կայքեր;


 

Կանխիկ Փոխարժեք 2016.04.11

Առք Վաճառք
USD 483.5 485.5
EUR 547 554
GBP 680 687
RUB 7.2 7.3
KZT 0.2 1.5
CHF 470 550
GEL 190 220
EUR-USD %%BUY%% %%SELL%%
USD-RUB %%BUY%% %%SELL%%
EUR-RUB %%BUY%% %%SELL%%

Անկանխիկ փոխարժեք 2016.04.11

Առք Վաճառք
USD 483.5 485.5
EUR 548 555
GBP 680 687
RUB 7.2 7.3
KZT 0.5 2.5
CHF 470 550
GEL 190 220
EUR-USD %%BUY%% %%SELL%%
USD-RUB %%BUY%% %%SELL%%
EUR-RUB %%BUY%% %%SELL%%

Քարտային Փոխարժեք 2016.04.11

Առք Վաճառք
USD 480 488
EUR 546 558
GBP %%BUY%% %%SELL%%
RUB 6.95 7.77
KZT %%BUY%% %%SELL%%
CHF %%BUY%% %%SELL%%
GEL %%BUY%% %%SELL%%
EUR-USD 1.1322 1.1498
USD-RUB 66.55 69.05
EUR-RUB 75.55 79.5

Հարցում

Որտեղի՞ց եք լսել ԲՏԱ Բանկի մասին.


Գովազդ վերելակներում
0
 
0%
Մոտ է գտնվում աշխատավայրին
4
 
11.11%
Համացանց (ինտերնետ)
16
 
44.44%
Ռադիոգովազդ
1
 
2.78%
SMS գովազդի միջոցով
2
 
5.56%
Ընկերներից, ընտանիքի անդամներից
13
 
36.11%
Ընդամենը: 36




Նախաներմուծային ֆինանսավորում

Նախաներմուծային ֆինանսավորման շրջանակներում միկրո և փոքր բիզնեսի սուբյեկտների համար վարկի տրամադրման պայմանները

Վարկը տրամադրվում է Բանկի գլխամասում և  մասնաճյուղերում:

Վարկի արժույթը  -  USD, EURO, RUR

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`

 արտարժույթով վարկի տրամադրման դեպքում, արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա

Վարկառուի իրավաբանական կարգավիճակը  -  անհատ ձեռնարկատերեր, իրավաբանական անձիք
Ֆինանսավորման տեսակը -   վերականգնվող վարկային գիծ
Ֆինանսավորման ձևը  -  անկանխիկ
Վարկավորման նպատակը  -  ապրանքների (շրջանառու միջոցների) ներմուծում ` նեռարյալ տրանսպորտային ծախսերը (ներմուծվող ապրանքի արժեքի մինչև 100% ֆինանսավորում)`բացառությամբ մաքսային վճարների և տուրքերի:
Ֆինանսավորման նվազագույն ժամկետը - 6 ամիս
Ֆինանսավորման առավելագույն ժամկետը - 24 ամիս
Ֆինանսավորման շրջանակներում յուրաքանչյուր տրանշի ժամկետը – առավելագունը 12 ամիս

Վարկային գծի տոկսագումարների մարման հաճախականությունը-ամսական

Վարկային գծի մայր գումարի մարման հաճախականությունը- ֆինանսավորման շրջանակներում տրամադրված յուրաքանչյուր տրանշի ժամկետի վերջում
Ֆինանսավորման նվազագույն գումարը - 3.000.000 AMD (համարժեքը արտարժույթով)
Ֆինանսավորման առավելագույն գումարը - 20.000.000 AMD (համարժեքը արտարժույթով)

Ֆինանսավորման օգտագործումը  -  Պայմանագրի կամ հաշիվ ապրանքագրի տրամադրման դեպքում
Վարկային գծի տարեկան տոկոսադրույքը օգտագործված մասի նկատմամբ`

  • սահմանաչափի յուրաքանչյուր օգտագործված մասի 6 ամսվա ընթացքում մարման դեպքում`սկսած 8%
  • սահմանաչափի յուրաքանչյուր օգտագործված մասի տրամադրման պահից 6 ամիս անց մարման դեպքում`սկսած 12%

Վերականգնվող վարկային գծի տոկոսադրույքը (չօգտագործված մասի նկատմամբ)  1-3% (Բանկի Վարկային կոմիտեի որոշմամբ)

Տոկոսագումարի հաշվարկումը կատարվում է վարկային գծի (օգտագործված և չօգտագորված մասի)  փաստացի մնացորդի նկատմամբ, որպես հաշվարկային բազա տարին պայմանականորեն ընդունվում է 360 օր: Տոկոսագումարի հաշվարկումը կատարվում է փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար` Վարկային գծի տրամադրման օրվանից մինչև Վարկառուի Բանկի հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարման նախորդ օրը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար: Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևի միջոցով.

Կուտակված տոկոսագումար =

որտեղ`

n= օրերի քանակն է,

ՊՏՏ = տարեկան պայմանագրային տոկոսադրույքը,

ՎՄi = վարկային գծի մայր գումարի մնացորդը i-րդ օրվա վերջին:

 

Տոկոսագումարի հաշվարկման օրինակ վարկային գծի ամբողջությամբ օգտագործված լինելու պարագայում`

Վարկային գծի գումարը առ 01.01.2013-25,000.00 ԱՄՆ դոլար

Վարկային գծի տարեկան տոկոսադրույքը օգտագործված մասի նկատմամբ կազմում է 8%

Մեկ օրվա համար կուտակված տոկոսագումարը կկազմի 5.55 ԱՄՆ դոլար

Տոկոսագումարները ժամկետանց դառնալու դեպքում Բանկը յուրաքանչյուր օրվա համար Վարկառուից գանձում է տույժ` չվճարված գումարի 0,1% չափով:

Պայմանագրով սահմանված ժամկետում վարկը չմարելու դեպքում ժամկետանց վարկի համար վճարել տույժ յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0,1% չափով

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`

Տոկոսագումարները և վարկի գումարը չվճարելու դեպքում գրավադրված գույքը կարող է բռնագանձվել,

Տոկոսագումարները և վարկի գումարը ժամանակին չվճարելու դեպքում վարկառուի տվյալները գրանցվում են վարկային ռեգիստրում,

Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման և գրավի հաշվին պարտավորությունների մարելու դեպքում վարկառուի պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները մարվում են վարկառուի այլ գույքի հաշվին:

 

Միջնորդավճար (գանձվում է միանվագ վարկի կամ վարկային գծի գումարից) վարկային գծի սահմանաչափի 0.5-1% (Վարկային կոմիտեի որոշմամբ) 

Ապահովում`

  • ապրանքը շրջանառության մեջ
  • ոսկի, ոսկյա զարդեր
  • անշարժ գույք
  • սարքավորումներ
  • ավտոտրանսպորտ (այդ թվում հատուկ տեխնիկա)
  • ավանդ բանկում, որի մարման ժամկետը գերազանցում է վարկի մարման ժամկետը

երաշխավորություններ, արժեթղթեր

 

«Վարկի գումարը գրավի արժեքին» հարաբերության առավելագույն ցուցանիշը`70% 

Վարկավորման համար անհրաժեշտ այլ ծախսեր.

  • գումարի կանխիկացում - վարկի գումարի 0,3%
  • Ապահովագրություն - վարկի գումարի 0,25% (անշարժ գույքի ապահովագրման դեպքում), վարկի գումարի 2,5% (ավտոմեքենայի ապահովագրման դեպքում): Գույքի ապահովագրությունը կատարվում է Վարկային կոմիտեի որոշմամբ:
  • Գնահատում - 10000 ՀՀ դրամից սկսած
  • Նոտարական ծախսեր - 15 000 - 25 000 ՀՀ դրամ
  • Կադաստրի ծախսեր - 20 000 ՀՀ դրամից սկսած

 

Վարկի վաղաժամկետ մարումն առանց պատժամիջոցների

Փաստաթղթերի ցանկ իրավաբանական անձանց համար*

 

  1. Դիմում ֆինանսավորման վերաբերյալ,
  2. իրավաբանական անձի մասնակիցների որոշումը,
  3. Հարկ վճարողի հաշվառման համարի/ՀՎՀՀ պատճենը,
  4. հիմնադիր փաստաթղթերի պատճենները,
  5. իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճեննը բոլոր ներդիրներով,
  6. տնօրենի, հիմնադիրների, ինչպես նաև գլխավոր հաշվապահի, եթե գրանցված է, անձնագրերի պատճենները,
  7. ՍՊԸ/ՓԲԸ/ԲԲԲ լիազոր մարմնի վարկի ներգրավման վերաբերյալ որոշումը,
  8. տեղեկանք պետ. ռեգիստրից հետևյալ փոփոխությունների վերաբերյալ.

ա/ կանոնադրությունում; բ/ համինադիրների; գ/ տնօրենի,

եթե ԲԲԸ կամ ՓԲԸ, ապա` տեղեկանք պետ. ռեգիստրից կանոնադրությունում կամ տնօրենի փոփոխության վերաբերյալ, ինչպես նաև տեղեկանք Կենտրոնական դեպոզիտարիայից բաժնետերերի կազմի փոփոխության վերաբերյալ:

  1. տեղեկանք Պետ. եկամուտների կոմիտեից` բյուջեի հանդեպ պարտավորությունների վերաբերյալ,

10.  ֆինանսական հաշվետվության պատճենը ՀՀ հարկային մարմինների կնիքի բնօրինակով/ կամ էլեկտրոնային ձևով` տվյալ հաշվետվությունը հարկային մարմիններում ընդունման և գրանցման մասին ծանուցմամբ, տարվա սկզբից և 1 /մեկ նախորդ/ տարվա համար,

11.  բիզնեսի գործունեության ծավալման համար անհրաժեշտ արտոնագրերի և թույլտվությունների պատճենները /առկայության դեպքում/,

12.  վարձակալության պայմանագրերի կամ ձեռնարկատիրական գործունեության իրականացման վայրը հաստատող փաստաթղթերի պատճենները /առկայության դեպքում/,

13.  պայմանագրերի, առքի ու վաճառքի պայմանագրերի պատճենները /առկայության դեպքում/:

14.  հաշվեկշռի հոդվածների վերծանումը Ֆինանսավորման համար դիմումի ներկայացման ամսաթվի դրությամբ,

15.  տեղեկանքներ կամ քաղվածքներ սպասարկող բանկերից ընթացիկ հաշիվներով /դրամային և արտարժութային/ շրջանառության վերաբերյալ` Ֆինանսավորման համար դիմումի ներկայացումից 12 ամիս առաջ ժամանակահատվածի համար /այլ Բանկերում հաշիվների առկայության դեպքում/,

16.  գրավի առարկայի սեփականության վկայականի պատճենը, եթե սեփականության վկայականը ենթակա է գրանցման համապատասխան պետական մարմնում,

17.  գրավատուների, նրանց ամուսինների /կանանց/ անձնագրերի պատճեները, ինչպես նաև ամուսնության վկայականը /առկայության դեպքում/,

18.  վարկի նպատակային օգտագործման հիմնավորում` միջոցների օգտագործման ուղղությունների մանրամասն ներկայացմամբ,

19.   համապատասխան գրանցող մարմնի կողմից տրամադրված տեղեկանք որպես գրավ առաջարկվող գույքի վիճակի վերաբերյալ /տրամադրվում է վարկի տրամադրման վերաբերյալ դրական որոշումից հետո/:

 

*Ծանոթագրություն: անհրաժեշտության դեպքում վարկային փորձագետը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր:

 

Փաստաթղթերի ցանկ անհատ ձեռնարկատերերի համար*

 

  1. Դիմում ֆինանսավորման վերաբերյալ,
  2. Հարկ վճարողի հաշվառման համարի/ՀՎՀՀ պատճենը,
  3. Անհատ ձեռնարկատիրոջ /ԱՁ/ պետական գրանցման վկայականի պատճենը բոլոր ներդիրներով,
  4. Հաճախորդի անձնագրի պատճենը,
  5. տեղեկանք Պետ. եկամուտների կոմիտեից բյուջեի հանդեպ պարտավորությունների վերաբերյալ,
  6. ֆինանսական հաշվետվության պատճենը ՀՀ հարկային մարմինների կնիքի բնօրինակով/ կամ էլեկտրոնային ձևով` տվյալ հաշվետվությունը հարկային մարմիններում ընդունման և գրանցման մասին ծանուցմամբ, տարվա սկզբից և 1 /մեկ նախորդ/ տարվա համար,
  7. բիզնեսի գործունեության ծավալման համար անհրաժեշտ արտոնագրերի և թույլտվությունների պատճենները /առկայության դեպքում/,
  8. վարձակալության պայմանագրերի կամ ձեռնարկատիրական գործունեության իրականացման վայրը հաստատող փաստաթղթերի պատճեները /առկայության դեպքում/,
  9. հաշվեկշռի հոդվածների վերծանումը ֆինանսավորման դիմումի ներկայացման ամսաթվի դրությամբ,

10.  տեղեկանքներ կամ քաղվածքներ սպասարկող բանկերից ընթացիկ հաշիվներով /դրամային և արտարժութային/ շրջանառության վերաբերյալ` Ֆինանսավորման համար դիմումի ներկայացումից 12 ամիս առաջ ժամանակահատվածի համար /այլ բանկերում հաշիվների առկայության դեպքում/,

11.  գրավի առարկայի սեփականության վկայական, եթե սեփականության իրավու��քը ենթակա է գրանցման համապատասխան պետական մարմնում:

12.  Գրավատուների, նրանց ամուսինների /կանանց/ անձնագրերի պատճեններն, ինչպես նաև ամուսնության վկայականը /առկայության դեպքում/:

13.  վարկի նպատակային օգտագործման հիմնավորում` միջոցների օգտագործման ուղղությունների մանրամասն ներկայացմամբ,

14.   համապատասխան գրանցող մարմնի կողմից տրամադրված տեղեկանք որպես գրավ առաջարկվող գույքի վիճակի վերաբերյալ /տրամադրվում է վարկի տրամադրման վերաբերյալ դրական որոշումից հետո/:

 

*Ծանոթագրություն` անհրաժեշտության դեպքում վարկային փորձագետը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր: 

 

 Վարկային հայտի վերաբերյալ Բանկի կողմից որոշման կայացման առավելագույն ժամկետը կազմում է 15 աշխատանքային օր:

Վարկավորման վերաբերյալ դիմումը բավարարելու կամ մերժելու որոշման մասին տեղեկացման ժամկետը կազմում է 3 աշխատանքային օր:

Վարկի տրամադրման ժամկետը` գրավային իրավունքը գրանցելուց հետո 1 բանկային օրվա ընթացքում:

 Վարկի տրամադրման վերաբերյալ դրական որոշում կայացնելու գործոնները 

  1. Հաճախորդի կողմից վարկ ստանալու վերաբերյալ դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթի ներկայացում:
  2. Վարկառուի և երաշխավորի /եթե ենթադրվում է երաշխավորի առկայությունը/ դրական վարկային պատմության առկայություն /առկայության դեպքում/:
  3. Հաճախորդի վարկունակության և երաշխավորի /եթե ենթադրվում է երաշխավորի առկայությունը/ վճարունակության դրական գնահատական:
  4. Վարկի անհրաժեշտ ապահովվածություն:
  5. Հաճախորդի վարկունակության կամ երաշխավորի  վճարունակության մասին բացասական տեղեկատվության բացակայություն:


Վարկի ստացումը մերժելու գործոնները

  1. Հաճախորդը չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը: 
  2. Վարկառուի/նրա ընտանիքի անդամների կամ երաշխավորի բացասական վարկային պատմության առկայություն: Վարկային պատմությունը համարվում է բացասական, եթե հաճախորդն ունի կամ ունեցել է վարկային պարտավորություններ, որոնք ժամանակին չեն մարվում կամ չէին մարվում: 
  3.  Հաճախորդի վարկունակության և երաշխավորի /եթե ենթադրվում է երաշխավորի առկայությունը/ վճարունակության բացասական գնահատական: 
  4. Բանկի իրավասու մարմնի կողմից վարկի տրամադրման վերաբերյալ բացասական որոշում կայացնելու դեպքում:

Հաճախորդի վարկունակության և երաշխավորի /եթե ենթադրվում է երաշխավորի առկայությունը/ վճարունակության վերաբերյալ կասկածելի տեղեկատվության առկայություն:

 

 Էջը թարմացվել է` 2015-02-11, 16:58:53

Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև
հակասության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով: