Սոցիալական կայքեր;


Սոցիալական կայքեր;


 

Կանխիկ Փոխարժեք 2016.04.11

Առք Վաճառք
USD 483.5 485.5
EUR 547 554
GBP 680 687
RUB 7.2 7.3
KZT 0.2 1.5
CHF 470 550
GEL 190 220
EUR-USD %%BUY%% %%SELL%%
USD-RUB %%BUY%% %%SELL%%
EUR-RUB %%BUY%% %%SELL%%

Անկանխիկ փոխարժեք 2016.04.11

Առք Վաճառք
USD 483.5 485.5
EUR 548 555
GBP 680 687
RUB 7.2 7.3
KZT 0.5 2.5
CHF 470 550
GEL 190 220
EUR-USD %%BUY%% %%SELL%%
USD-RUB %%BUY%% %%SELL%%
EUR-RUB %%BUY%% %%SELL%%

Քարտային Փոխարժեք 2016.04.11

Առք Վաճառք
USD 480 488
EUR 546 558
GBP %%BUY%% %%SELL%%
RUB 6.95 7.77
KZT %%BUY%% %%SELL%%
CHF %%BUY%% %%SELL%%
GEL %%BUY%% %%SELL%%
EUR-USD 1.1322 1.1498
USD-RUB 66.55 69.05
EUR-RUB 75.55 79.5

Հարցում

Որտեղի՞ց եք լսել ԲՏԱ Բանկի մասին.


Գովազդ վերելակներում
0
 
0%
Մոտ է գտնվում աշխատավայրին
4
 
11.11%
Համացանց (ինտերնետ)
16
 
44.44%
Ռադիոգովազդ
1
 
2.78%
SMS գովազդի միջոցով
2
 
5.56%
Ընկերներից, ընտանիքի անդամներից
13
 
36.11%
Ընդամենը: 36




Էքսպրես բիզնես պլյուս

Էքսպրես Բիզնես Պլյուս 


Վարկը տրամադրվում է Բանկի գլխամասում և  մասնաճյուղերում:

Բիզնեսի գործողության նվազագույն ժամկետը` 6 ամիս:

Արժույթը` AMD, USD (արտարժույթով վարկի տրամադրման դեպքում, արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա) 

Վարկավորման նպատակները.

  •  Շրջանառու միջոցների համալրում,
  •  Հիմնական միջոցների ձեռքբերում:

Վարկավորման ձևերը.

  • վարկ
  •  օվերդրաֆտ

Վարկի/օվերդրաֆտի նվազագույն գումարը` 100 000 AMD (կամ համարժեքը արտարժույթով)

Վարկի առավելագույն գումարը` 1 000 000 AMD (կամ համարժեքը արտարժույթով)

Վարկի/օվերդրաֆտի նվազագույն ժամկետը` 3 ամիս:

Վարկի/օվերդրաֆտի առավելագույն ժամկետը`

12 ամիս, եթե վարկի գումարը չի գերազանցում 500 000 AMD (կամ համարժեքը արտարժույթով)

18 ամիս, եթե վարկի գումարը 500 001 – 1 000 000 AMD (կամ համարժեքը արտարժույթով)

Միջնորդավճարը` Վարկի գումարը մինչև 500 000 AMD (կամ համարժեքը արտարժույթով) ներառյալ՝ 15 000 AMD,

Եթե վարկի գումարը գերազանցում է 500 000 AMD (կամ համարժեքը արտարժույթով)՝ միջնորդավճարը 3% վարկի գումարից:

Օվերդրաֆտի տրամադրման դեպքում միջնորդավճարը չի գանձվում, օվերդրաֆտը տրամադրվում է “MasterCard Business” վճարային պլաստիկ քարտով, որի տարեկան սպասարկման միջնորդավճար՝ 15 000 AMD

Վարկի/օվերդրաֆտի տոկոսադրույքը՝

  • 22 % դոլարային վարկերի դեպքում,
  • 24 % դրամային վարկերի դեպքում

Տոկոսագումարի հաշվարկումը կատարվում է վարկի/օվերդրաֆտի փաստացի մնացորդի նկատմամբ, որպես հաշվարկային բազա տարին պայմանականորեն ընդունվում է 360 օր: Տոկոսագումարի հաշվարկումը կատարվում է փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար` Վարկի տրամադրման օրվանից մինչև Բանկի հանդեպ Վարկառուի ստանձնած պարտավորությունների կատարման նախորդ օրը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար: Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևի միջոցով.

Կուտակված տոկոսագումար =

որտեղ`

n= օրերի քանակն է,

ՊՏՏ = տարեկան պայմանագրային տոկոսադրույքը,

ՎՄi = վարկի/օվերդրաֆտի մայր գումարի մնացորդը i-րդ օրվա վերջին:

Տոկոսագումարի հաշվարկման օրինակ `

Վարկի/ օվերդրաֆտի գումարը առ 01.01.2013-500,000.00 ՀՀ դրամ

Վարկի/վարկային գծի տարեկան տոկոսադրույքը օգտագործված մասի նկատմամբ կազմում է 24%

Մեկ օրվա համար կուտակված տոկոսագումարը կկազմի 333,33 ՀՀ դրամ

Վարկի մարումը.

  • Վարկի պարագայում՝ աննուիտետային վճարներ (ամենամսյա հավասար չափերով),
  • Օվերդրաֆտի պարագայում՝ տոկոսագումարների ամենամսյա մարում և օվերդրաֆտի սահմանաչափի ամենամսյա հավասարաչափ նվազեցում,

Ապահովում` եթե վարկի գումարը չի գերազանցում 500 000 AMD (կամ համարժեքը արտարժույթով), երրորդ անձանց երաշխավորությունը պարտադիր պայման չէ,

500 000 AMD (կամ համարժեքը արտարժույթով) գերազանցող վարկի/օվերդրաֆտի պարագայում երրորդ անձանց երաշխավորությունը պարտադիր պայման է:

Վարկը ժամանակին չմարելու դեպքում տույժի դրույքը կազմում է 0,3% հիմնական պարտքի և տոկոսների յուրաքանչյուր օրվա կետանցի համար:

Վարկի/օվերդրաֆտի վաղաժամ մարում՝ առանց տույժերի:

Վարկառուի /անհատ ձեռնարկատիրոջ/ տարիքային սահմանափակում՝ չպետք է գերազանցի ՀՀ օրենսդրությամբ սահմանված թոշակային տարիքը Վարկային Պայմանագրի գործողության ավարտի պահին:

Ուշադրություն:

Վարկային պարտավորությունները ժամանակին չմարելու դեպքում վարկառուի կամ երաշխավորի գույքը կարող է բռնագանձվել դատական կարգով:

Ուշադրություն:

Վարկառուի կողմից վարկային պարտավորությունները ժամանակին չմարելու դեպքում նրա վերաբերյալ բացասական տեղեկատվությունը գրանցվում է վարկային ռեգիստրում:

Հայտի ուսումնասիրման ժամկետ` մինչև 2 աշխատանքային օր

 Վարկավորման վերաբերյալ դիմումը բավարարելու կամ մերժելու որոշման մասին Դիմողը տեղեկացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում:

Վարկի տրամադրման ժամկետը` Բանկում հաշվարկային/քարտային հաշիվ բացելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում:

 Վարկի տրամադրման վերաբերյալ դրական որոշում կայացնելու գործոնները 

  1. Հաճախորդի կողմից վարկ ստանալու վերաբերյալ դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթի ներկայացում:
  2. Վարկառուի և երաշխավորի /եթե ենթադրվում է երաշխավորի առկայությունը/ դրական վարկային պատմության առկայություն /առկայության դեպքում/:
  3. Հաճախորդի վարկունակության և երաշխավորի /եթե ենթադրվում է երաշխավորի առկայությունը/ վճարունակության դրական գնահատական:
  4. Հաճախորդի վարկունակության կամ երաշխավորի  վճարունակության մասին բացասական տեղեկատվության բացակայություն:

Վարկի մերժման գործոններ կարող են հանդիսանալ`

  1. Բացասական վարկային պատմություն,
  2. Փաստաթղթային փաթեթի անլիարժեքություն,
  3. Թերի կամ կեղծ տեղեկատվություն` տրված վարկառուի կամ երաշխավորի կողմից
  4. Այլ գործոններ

Փաստաթղթերի ցանկը իրավաբանական անձանց համար 

  1. Դիմում-անկետա ֆինանսավորման վերաբերյալ:
  2. Իրավաբանական անձանց մասնակիցների որոշումը:
  3. ՀՎՀՀ պատճենը:
  4. Հիմնադիր փաստաթղթերի պատճենները:
  5. Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը բոլոր ներդիրներով:
  6. Տնօրենի, հիմնադիրների, ինչպես նաև գլխավոր հաշվապահի, եթե գրանցված է, անձնագրերի պատճենները:
  7. ՍՊԸ/ՓԲԸ/ԲԲԲ լիազոր մարմնի` վարկի ներգրավման վերաբերյալ, որոշումը:
  8. Տեղեկանք պետ. ռեգիստրից հետևյալ փոփոխությունների վերաբերյալ.

ա/ կանոնադրությունում; բ/ համինադիրների; գ/ տնօրենի:

Եթե ԲԲԸ կամ ՓԲԸ, ապա` տեղեկանք պետ. ռեգիստրից կանոնադրությունում կամ տնօրենի փոփոխության վերաբերյալ, ինչպես նաև տեղեկանք Կենտրոնական դեպոզիտարիայից բաժնետերերի կազմի փոփոխության վերաբերյալ (ներկայացվում է Բանկի կողմից ֆինանսավորման վերաբերյալ դրական որոշման առկայության դեպքում):

  1. Վերջին 6 ամսվա* ֆինանսական հաշվետվությունների պատճեն ՀՀ հարկային մարմինների կնիքի /դրոշմակնիքի/ բնօրինակով կամ էլեկտրոնային տեսքով հարկային մարմիններում տվյալ հաշվետվությունն ընդունելու և գրանցելու մասին ծանուցումով:

10.  Բիզնեսի գործունեության ծավալման համար անհրաժեշտ լիցենզիաների և թույլտվությունների պատճենները /առկայության դեպքում/:

11.  Վարձակալության պայմանագրերի կամ ձեռնարկատիրական գործունեության իրականացման վայրը հաստատող փաստաթղթերի պատճենները /առկայության դեպքում/:

12.  Առքի ու վաճառքի պայմանագրերի պատճենները /առկայության դեպքում/:

*Ծանոթագրություն` անհրաժեշտության դեպքում Վարկային փորձագետը կարող է պահանջել առավել վաղ ժամանակահատվածի ֆինանսական հաշվետվություններ: 

 

  Փաստաթղթերի ցանկը անհատ ձեռներկատերի համար*

  1. Դիմում-անկետա ֆինանսավորման վերաբերյալ:
  2. ՀՎՀՀ պատճենը:
  3. Անհատ ձեռներկատերի պետական գրանցման վկայականի պատճենը բոլոր ներդիրներով:
  4. Վարկառուի անձնագրի պատճեն:
  5. Վերջին 6 ամսվա* ֆինանսական հաշվետվությունների պատճեն ՀՀ հարկային մարմինների կնիքի /դրոշմակնիքի/ բնօրինակով կամ էլեկտրոնային տեսքով հարկային մարմիններում տվյալ հաշվետվությունն ընդունելու և գրանցելու մ��սին ծանուցումով:
  6. Բիզնեսի գործունեության ծավալման համար անհրաժեշտ լիցենզիաների և թույլտվությունների պատճենները /առկայության դեպքում/:
  7. Վարձակալության պայմանագրերի կամ ձեռնարկատիրական գործունեության իրականացման վայրը հաստատող փաստաթղթերի պատճենները /առկայության դեպքում/:

*Ծանոթագրություն` անհրաժեշտության դեպքում Վարկային փորձագետը կարող է պահանջել առավել վաղ ժամանակահատվածի ֆինանսական հաշվետվություններ: 

Երաշխավորի /ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ/ եկամուտների հաստատման համար պահանջվող փաստաթղթերի ցանկ

  1. Երաշխավորի /ֆիզիկական անձ/ անձնագրի պատճենը,
  2. Աշխատավայրից տեղեկանքի բնօրինակը աշխատավարձի նշումով,
  3. Հարկ վճարողի հաշվառման համարի/ՀՎՀՀ պատճենը, անհատ ձեռնարկատիրոջ /ԱՁ/ պետական գրանցման վկայականի պատճենը բոլոր ներդիրներով, հաշվետու ժամանակաշրջանի համար ֆինանսական հաշվետվության պատճենը ՀՀ հարկային մարմինների կնիքի բնօրինակով/ կամ էլեկտրոնային ձևով` տվյալ հաշվետվությունը հարկային մարմիններում ընդունման և գրանցման մասին ծանուցմամբ,
  4. շարժական կամ անշարժ գույքի սեփականության վկայականի պատճենը /անհրաժեշտության դեպքում/:

Էջը թարմացվել է` 2015-02-11, 16:53:11
Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով: