Սոցիալական կայքեր;


Սոցիալական կայքեր;


 

Կանխիկ Փոխարժեք 2016.04.11

Առք Վաճառք
USD 483.5 485.5
EUR 547 554
GBP 680 687
RUB 7.2 7.3
KZT 0.2 1.5
CHF 470 550
GEL 190 220
EUR-USD %%BUY%% %%SELL%%
USD-RUB %%BUY%% %%SELL%%
EUR-RUB %%BUY%% %%SELL%%

Անկանխիկ փոխարժեք 2016.04.11

Առք Վաճառք
USD 483.5 485.5
EUR 548 555
GBP 680 687
RUB 7.2 7.3
KZT 0.5 2.5
CHF 470 550
GEL 190 220
EUR-USD %%BUY%% %%SELL%%
USD-RUB %%BUY%% %%SELL%%
EUR-RUB %%BUY%% %%SELL%%

Քարտային Փոխարժեք 2016.04.11

Առք Վաճառք
USD 480 488
EUR 546 558
GBP %%BUY%% %%SELL%%
RUB 6.95 7.77
KZT %%BUY%% %%SELL%%
CHF %%BUY%% %%SELL%%
GEL %%BUY%% %%SELL%%
EUR-USD 1.1322 1.1498
USD-RUB 66.55 69.05
EUR-RUB 75.55 79.5

Հարցում

Որտեղի՞ց եք լսել ԲՏԱ Բանկի մասին.


Գովազդ վերելակներում
0
 
0%
Մոտ է գտնվում աշխատավայրին
4
 
11.11%
Համացանց (ինտերնետ)
16
 
44.44%
Ռադիոգովազդ
1
 
2.78%
SMS գովազդի միջոցով
2
 
5.56%
Ընկերներից, ընտանիքի անդամներից
13
 
36.11%
Ընդամենը: 36




Էքսպրես վարկեր

Էքսպրես վարկեր          

 

Վարկերը տրամադրվում են կանխիկ եւ անկանխիկ`
ԱՄՆ դոլարով եւ ՀՀ դրամով:

Վարկավորման գումարը 

100 000 - 6 000 000 ՀՀ դրամ 
300 - 20 000 ԱՄՆ դոլար

Տարեկան տոկոսադրույքը 

24% - դրամային վարկերի դեպքում,

18% - ից  սկսած դոլարային վարկերի դեպքում

Միջնորդավճարը վարկի գումարի 2% -ի չափով, եթե վարկի գումարը չի գերազանցում 5 000 000 ՀՀ դրամ կամ 15 000 ԱՄՆ դոլար
վարկի գումարի 1.5% -ի չափով, եթե վարկի գումարը գերազանցում 5 000 000 ՀՀ դրամ կամ 15 000 ԱՄՆ դոլար

Գրավ 

 - Սարքավորումներ 
 - Անձնական գույք
 - Ոսկի, ոսկյա իրեր
 - Շրջանառու միջոցներ
 - Երրորդ անձանց երաշխավորություն

 

Տարեկան տոկոսադրույքը կարող է բարձրանալ Վարկային Կոմիտեի համապատասխան որոշմամբ:

Վարկի և տոկոսագումարների մարումներն իրականացվում են ամենամսյա կարգով, վարկի գծով տոկոսների հաշվարկն իրականացվում է ելնելով վարկի տոկոսադրույքից և գումարից: Տոկոսների հաշվեգրումը /հաշվարկը/ կատարվում է յուրաքանչյուր օր հիմնական պարտքի մնացորդի գումարի նկատմամբ` տարին ընդունելով 360 օր: 

1.500.000 ՀՀ դրամ վարկի գումարի, 20% անվանական տոկոսադրույքի և 12 ամիս վարկավորման ժամկետի դեպքում տոկոսագումարների հաշվարկի և հիմնական պարտքի վճարումների օրինակ`

Վճարման N

Ամենամսյա մարման գումար /ներառում է տոկոսագումարը և հիմնական պարտքի գումարը/

Հիմնական պարտքի գումար

Հաշվեգրված տոկոսներ

Վարկի գծով մնացորդ

1

138.952

113.952

25.000

1.386.048

2

138.952

115.851

23.101

1.270.197

3

138.952

117.782

21.170

1.152.415

4

138.952

119.745

19.207

1.032.671

5

138.952

121.741

17.211

910.930

6

138.952

123.770

15.182

787.160

7

138.952

125.832

13.119

661.328

8

138.952

127.930

11.022

533.398

9

138.952

130.062

8.890

403.337

10

138.952

132.229

6.722

271.107

11

138.952

134.433

4.518

136.674

12

138.952

136.674

2.278

0

Ընդամենը


1.500.000

167.421


«Վարկը գրավի արժեքին» հարաբերության առավելագույն ցուցանիշը շարժական գույքի գրավադրման պարագայում` 50%, իսկ ոսկու, ոսկյա իրերի գրավադրման դեպքում` 100%:

Շարժական գույքը, որպես գրավ ընդունելու դեպքում (բացի ավտոտրանսպորտից, հատուկ տեխնիկայից, սարքավորումներից) Գրավի առարկայի արժեքը կարող է որոշվել Գրավատուի հետ համաձայնեցմամբ:

 

Վարկը ժամանակին չմարելու դեպքում տույժի դրույքը կազմում է 0,2% հիմնական պարտքի և տոկոսների յուրաքանչյուր օրվա կետանցի համար:

Վարկի ոչ նպատակային օգտագործումը հայտնաբերելու դեպքում գանձվում է տուգանք վարկի սկզբնական գումարի 1-3 % չափով, նվազագույնը` 50.000 ՀՀ դրամ, առավելագույնը` 100.000 ՀՀ դրամ /տուգանք գանձելու և տուգանքի չափի մասին որոշումը կայացնում է Բանկի ՎԿ/:

Վաղաժամկետ մարում` վարկի տրամադրման պահից առաջին 6 ամսվա ընթացքում վարկը վաղաժամկետ մարելու դեպքում կիրառվում է տուգանք վաղաժամկետ մարված գումարի 1%-ի չափով:

Հայտի ուսումնասիրման ժամկետ` մինչև 5 աշխատանքային օր:

Վարկային հայտ ներկայացնողին  վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկատվությունը տրամադրվում է որոշման կայացման օրը,իսկ վարկի տրամադրումը`2 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Ուշադրություն:

Վարկային պարտավորությունները ժամանակին չմարելու դեպքում գրավադրված գույքը, իսկ գրավի բացակայության կամ բավարար չլինելու դեպքում նաև վարկառուի կամ երաշխավորի այլ գույքը կարող է բռնագանձվել դատական կամ արտադատական կարգով` ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով:

Ուշադրություն:

Վարկառուի կողմից վարկային պարտավորությունները ժամանակին չմարելու դեպքում նրա վերաբերյալ բացասական տեղեկատվությունը գրանցվում է վարկային ռեգիստրում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`

 արտարժույթով վարկի տրամադրման դեպքում, արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա

 

Փաստաթղթերի ցանկը իրավաբանական անձանց համար*

  1. Դիմում ֆինանսավորման վերաբերյալ:
  2. Իրավաբանական անձանց մասնակիցների որոշումը:
  3. ՀՎՀՀ պատճենը:
  4. Հիմնադիր փաստաթղթերի պատճեները:
  5. Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը բոլոր ներդիրներով:
  6. Տնօրենի, հիմնադիրների, ինչպես նաև գլխավոր հաշվապահի, եթե գրանցված է, անձնագրերի պատճեները:
  7. ՍՊԸ/ՓԲԸ/ԲԲԲ լիազոր մարմնի` վարկի ներգրավման վերաբերյալ, որոշումը:
  8. Տեղեկանք պետ. ռեգիստրից հետևյալ փոփոխությունների վերաբերյալ.
    ա/ կանոնադրությունում; բ/ համինադիրների; գ/ տնօրենի:
    Եթե ԲԲԸ կամ ՓԲԸ, ապա` տեղեկանք պետ. ռեգիստրից կանոնադրությունում կամ տնօրենի փոփոխության վերաբերյալ, ինչպես նաև տեղեկանք բաժնետերերի կազմի վերաբերյալ:
  9. Տեղեկանք Պետ. եկամուտների կոմիտեից բյուջեի հանդեպ պարտավորությունների վերաբերյալ:
  10. Հաշվետու ժամանակահատվածի և նախորդ 1 /մեկ/ տարվա / ֆինանսական հաշվետվությունների պատճեն ՀՀ հարկային մարմինների կնիքի /դրոշմակնիքի/ բնօրինակով կամ էլեկտրոնային տեսքով հարկային մարմիններում տվյալ հաշվետվությունն ընդունելու և գրանցելու մասին ծանուցումով /անհրաժեշտության դեպքում կարող է պահանջվել ավելի վաղ ժամանակահատվածի ֆինանսական հաշվետվություն/:
  11. Բիզնեսի գործունեության ծավալման համար անհրաժեշտ լիցենզիաների և թույլտվությունների պատճեները /առկայության դեպքում/:
  12. Վարձակալության պայմանագրերի կամ ձեռնարկատիրական գործունեության իրականացման վայրը հաստատող փաստաթղթերի պատճեները /առկայության դեպքում/:
  13. Պայմանագրերի, առքի ու վաճառքի պայմանագրերի պատճեները /առկայության դեպքում/:
  14. Հաշվեկշռի հոդվածների վերծանումը Ֆինանսավորման համար դիմումի ներկայացման ամսաթվի դրությամբ: Դեբիտորական և կրեդիտորական պարտավորության, ինչպես նաև այլ ակտիվների և պարտավորությունների վերծանման մասով պարտադիր է դեբիտորի և կրեդիտորի անվանման նշումը, առաջացման և պլանավորվող մարման ամսաթվերը, առաջացման պատճառները:
  15. Տեղեկանքներ կամ քաղվածքներ Սպասարկող բանկերից ընթացիկ հաշիվներով /դրամային և արտարժութային/ շրջանառության վերաբերյալ` Ֆինանսավորման համար դիմումի ներկայացումից 6-12 ամիս առաջ ժամանակահատվածի համար /այլ Բանկերում հաշիվների առկայության դեպքում/:
  16. Գրավի առարկայի սեփականության վկայականի պատճեն, եթե սեփականության իրավունքը ենթակա է գրանցման համապատասխան պետական մարմնում:
  17. Գրավատուների, նրանց ամուսինների  անձնագրերի պատճեները, ինչպես նաև ամուսնության վկայականը /առկայության դեպքում/:
  18. Վարկի նպատակային օգտագործման հիմնավորում:

*Ծանոթագրություն: անհրաժեշտության դեպքում Վարկային փորձագետը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր:

 

 

Փաստաթղթերի ցանկը անհատ ձեռներեցների համար*

  1. Դիմում ֆինանսավորման վերաբերյալ:
  2. ՀՎՀՀ պատճենը:
  3. Անհատ ձեռներեցի պետական գրանցման վկայականի պատճենը բոլոր ներդիրներով:
  4. Վարկառուի անձնագրի պատճենը:
  5. Տեղեկանք Պետ. եկամուտների կոմիտեից բյուջեի հանդեպ պարտավորություն��երի վերաբերյալ:
  6. Հաշվետու ժամանակահատվածի և նախորդ 1 /մեկ/ տարվա / ֆինանսական հաշվետվությունների պատճեն ՀՀ հարկային մարմինների կնիքի /դրոշմակնիքի/ բնօրինակով կամ էլեկտրոնային տեսքով հարկային մարմիններում տվյալ հաշվետվությունն ընդունելու և գրանցելու մասին ծանուցումով /անհրաժեշտության դեպքում կարող է պ��հանջվել ավելի վաղ ժամանակահատվածի ֆինանսական հաշվետվություն/:
  7. Բիզնեսի գործունեության ծավալման համար անհրաժեշտ լիցենզիաների և թույլտվությունների պատճեները /առկայության դեպքում/:
  8. Վարձակալության պայմանագրերի կամ ձեռնարկատիրական գործունեության իրականացման վայրը հաստատող փաստաթղթերի պատճեները /առկայության դեպքում/:
  9. Պայմանագրերի, առքի ու վաճառքի պայմանագրերի պատճեները /առկայության դեպքում/:
  10. Հաշվեկշռի հոդվածների վերծանումը Ֆինանսավորման համար դիմումի ներկայացման ամսաթվի դրությամբ: Դեբիտորական և կրեդիտորական պարտավորության, ինչպես նաև այլ ակտիվների և պարտավորությունների վերծանման մասով պարտադիր է դեբիտորի և կրեդիտորի անվանման նշումը, առաջացման և պլանավորվող մարման ամսաթվերը, առաջացման պատճառները
  11. Տեղեկանքներ կամ քաղվածքներ Սպասարկող բանկերից ընթացիկ հաշիվներով /դրամային և արտարժութային/ շրջանառության վերաբերյալ` Ֆինանսավորման համար դիմումի ներկայացումից 6-12 ամիս առաջ ժամանակահատվածի համար /այլ Բանկերում հաշիվների առկայության դեպքում/:
  12. Վարկի նպատակային օգտագործման հիմնավորում /առկայության դեպքում/:
  13. Գրավի առարկայի սեփականության վկայականի պատճեն, եթե սեփականության իրավունքը ենթակա է գրանցման համապատասխան պետական մարմնում:
  14. Գրավատուների, նրանց ամուսինների  անձնագրերի պատճեները, ինչպես նաև ամուսնության վկայականը /առկայության դեպքում/:

*Ծանոթագրությունանհրաժեշտության դեպքում Վարկային փորձագետը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր: 

Վարկի տրամադրման վերաբերյալ դրական որոշում կայացնելու գործոնները 

  1. Հաճախորդի կողմից վարկ ստանալու վերաբերյալ դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթի ներկայացում:
  2. Վարկառուի և երաշխավորի /եթե ենթադրվում է երաշխավորի առկայությունը/ դրական վարկային պատմության առկայություն /առկայության դեպքում/:
  3. Հաճախորդի վարկունակության և երաշխավորի /եթե ենթադրվում է երաշխավորի առկայությունը/ վճարունակության դրական գնահատական:
  4. Վարկի անհրաժեշտ ապահովվածություն:
  5. Հաճախորդի վարկունակության կամ երաշխավորի  վճարունակության մասին բացասական տեղեկատվության բացակայություն:


Վարկի ստացումը մերժելու գործոնները

  1. Հաճախորդը չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը: 
  2. Վարկառուի/նրա ընտանիքի անդամների կամ երաշխավորի բացասական վարկային պատմության առկայություն: Վարկային պատմությունը համարվում է բացասական, եթե հաճախորդն ունի կամ ունեցել է վարկային պարտավորություններ, որոնք ժամանակին չեն մարվում կամ չէին մարվում: 
  3.  Հաճախորդի վարկունակության և երաշխավորի /եթե ենթադրվում է երաշխավորի առկայությունը/ վճարունակության բացասական գնահատական: 
  4. Բանկի իրավասու մարմնի կողմից վարկի տրամադրման վերաբերյալ բացասական որոշում կայացնելու դեպքում:
  5. Հաճախորդի վարկունակության և երաշխավորի /եթե ենթադրվում է երաշխավորի առկայությունը/ վճարունակության վերաբերյալ կասկածելի տեղեկատվության առկայություն:

 Էջը թարմացվել է` 2015-02-11, 12:11:28

Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև
հակասության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով: