Սոցիալական կայքեր;


Սոցիալական կայքեր;


 

Կանխիկ Փոխարժեք 2016.04.11

Առք Վաճառք
USD 483.5 485.5
EUR 547 554
GBP 680 687
RUB 7.2 7.3
KZT 0.2 1.5
CHF 470 550
GEL 190 220
EUR-USD %%BUY%% %%SELL%%
USD-RUB %%BUY%% %%SELL%%
EUR-RUB %%BUY%% %%SELL%%

Անկանխիկ փոխարժեք 2016.04.11

Առք Վաճառք
USD 483.5 485.5
EUR 548 555
GBP 680 687
RUB 7.2 7.3
KZT 0.5 2.5
CHF 470 550
GEL 190 220
EUR-USD %%BUY%% %%SELL%%
USD-RUB %%BUY%% %%SELL%%
EUR-RUB %%BUY%% %%SELL%%

Քարտային Փոխարժեք 2016.04.11

Առք Վաճառք
USD 480 488
EUR 546 558
GBP %%BUY%% %%SELL%%
RUB 6.95 7.77
KZT %%BUY%% %%SELL%%
CHF %%BUY%% %%SELL%%
GEL %%BUY%% %%SELL%%
EUR-USD 1.1322 1.1498
USD-RUB 66.55 69.05
EUR-RUB 75.55 79.5

Հարցում

Որտեղի՞ց եք լսել ԲՏԱ Բանկի մասին.


Գովազդ վերելակներում
0
 
0%
Մոտ է գտնվում աշխատավայրին
4
 
11.11%
Համացանց (ինտերնետ)
16
 
44.44%
Ռադիոգովազդ
1
 
2.78%
SMS գովազդի միջոցով
2
 
5.56%
Ընկերներից, ընտանիքի անդամներից
13
 
36.11%
Ընդամենը: 36




Նախաարտահանման ֆինանսավորում

Նախաարտահանման ֆինանսավորում         

Նախաարտահանման ֆինանսավորում տրամադրելու շրջանակներում միկրո և փոքր բիզնեսի սուբյեկտների համար «Միկրո և Փոքր բիզնես» ապրանքի տրամադրման պայմանները

Վարկի արժույթը`  USD, EURO, RUR
Վարկառուի իրավաբանական կարգավիճակը`  անհատ ձեռնարկատերեր, իրավաբանական անձիք
Ֆինանսավորման տեսակը` վերականգնվող վարկային գիծ, վարկ
Ֆինանսավորման ձևը`անկանխիկ, կանխիկ
Վարկավորման նպատակը`Բանկի հաճախորդի կողմից արտահանման պայմանագրով պարտավորությունների կատարում /ապրանքների արտադրման, գնման և մատակարարման ծախսերի ծածկման համար ֆինանսավորման տրամադրում/
Ֆինանսավորման նվազագույն ժամկետը` 1 ամիս
Ֆինանսավորման առավելագույն ժամկետը`24 ամիս, արտահանման պայմանագրի գործողության ժամկետների համապատասխան

Վարկային գծի/Վարկի տոկսագումարների մարման հաճախականությունը`ամսական:

Վարկային գծի մայր գումարի մարման հաճախականությունը` ֆինանսավորման շրջանակներում տրամադրված յուրաքանչյուր տրանշի ժամկետի վերջում:

Վարկի մայր գումարի մարման հաճախականությունը` համաձայն Բանկի Վարկային Կոմիտեի որոշման (ամսական, ժամկետի վերջում կամ այլ պարբերականությամբ):

Ֆինանսավորման նվազագույն գումարը` 5.000.000 AMD (համարժեքն արտարժույթով):
Ֆինանսավորման առավելագույն գումարը` 20.000.000 AMD (համարժեքն արտարժույթով):

Ֆինանսավորման օգտագործումը` ապրանքների/սարքավորումների/աշխատանքների/ծառայությունների արտահանման վերաբերյալ կնքված պայմանագրի առկայություն:

Վարկի օգտագործված մասով տարեկան տոկոսադրույքը`

  • մինչև 6 ամիս ժամկետով վարկավորման դեպքում` 8% սկսած,
  • 6-12 ամիս ժամկետով վարկավորման դեպքում`10% սկսած,
  • 12 ամիսը գերազանցող ժամկետով վարկավորման դեպքում`12% սկսած

Առավելագույն տոկոսադրույքը ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի կրկնապատիկի չափով:

Վերականգնվող վարկային գծի տոկոսադրույքը (չօգտագործված մասի նկատմամբ)  1-3% (Բանկի Վարկային կոմիտեի որոշմամբ):

Տոկոսագումարի հաշվարկումը կատարվում է վարկի/վարկային գծի փաստացի մնացորդի նկատմամբ, որպես հաշվարկային բազա տարին պայմանականորեն ընդունվում է 360 օր: Տոկոսագումարի հաշվարկումը կատարվում է փաստացի օգտագործված օրացուցային օրերի համար` Վարկի տրամադրման օրվանից մինչև Բանկի հանդեպ Վարկառուի ստանձնած պարտավորությունների կատարման նախորդ օրը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար: Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևի միջոցով.

Կուտակված տոկոսագումար =

որտեղ`

n= օրերի քանակն է,

ՊՏՏ = տարեկան պայմանագրային տոկոսադրույքը,

ՎՄi = վարկի/վարկային գծի մայր գումարի մնացորդը i-րդ օրվա վերջին:

 

Տոկոսագումարի հաշվարկման օրինակ `

Վարկի/վարկային գծի գումարը առ 01.01.2013-30,000.00 ԱՄՆ դոլար

Վարկի/վարկային գծի տարեկան տոկոսադրույքը օգտագործված մասի նկատմամբ կազմում է 10%

Մեկ օրվա համար կուտակված տոկոսագումարը կկազմի 8.33 ԱՄՆ դոլար

Մայր գումարի և տոկոսագումարների մարման ժամկետի խախտման յուրաքանչյուր օրվա համար տույժի դրույքաչափը` չվճարված գումարի 0,1%:

Միջնորդավճար (գանձվում է միանվագ վարկի կամ վարկային գծի գումարից) վարկի/վարկային գծի սահմանաչափի 0.5-1% (վարկային կոմիտեի որոշմամբ)    

Ապահովում`

  • շրջանառության մեջ գտնվող ապրանքներ,
  • ոսկի, ոսկյա իրեր,
  • անշարժ գույք,
  • սարքավորումներ,
  • ավտոտրանսպորտ (այդ թվում հատուկ տեխնիկա),
  • ավանդ բանկում, ��րի մարման ժամկետը գերազանցում է վարկի մարման ժամկետը,
  • արժեթղթեր,
  • երաշխավորություններ /կարող է ընդունվել որպես լրացուցիչ պայման/

«Վարկի գումարը գրավի արժեքին» հարաբերության առավելագույն ցուցանիշը`70%

Վարկի վաղաժամկետ մարումն առանց պատժամիջոցների:

    
Փաստաթղթերի ցանկ իրավաբանական անձանց համար*

  1. Դիմում ֆինանսավորման վերաբերյալ:
  2. Իրավաբանական անձանց մասնակիցների որոշումը:
  3. ՀՎՀՀ պատճենը:
  4. Հիմնադիր փաստաթղթերի պատճեները:
  5. Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը բոլոր ներդիրներով:
  6. Տնօրենի, հիմնադիրների, ինչպես նաև գլխավոր հաշվապահի, եթե գրանցված է, անձնագրերի պատճեները:
  7. ՍՊԸ/ՓԲԸ/ԲԲԲ լիազոր մարմնի` վարկի ներգրավման վերաբերյալ, որոշումը:
  8. Տեղեկանք պետ. ռեգիստրից հետևյալ փոփոխությունների վերաբերյալ.

ա/ կանոնադրությունում; բ/ համինադիրների; գ/ տնօրենի:

Եթե ԲԲԸ կամ ՓԲԸ, ապա` տեղեկանք պետ. ռեգիստրից կանոնադրությունում կամ տնօրենի փոփոխության վերաբերյալ, ինչպես նաև տեղեկանք Կենտրոնական դեպոզիտարիայից բաժնետերերի կազմի փոփոխության վերաբերյալ:

  1. Տեղեկանք Պետ. եկամուտների կոմիտեից բյուջեի հանդեպ պարտավորությունների վերաբերյալ:

10.  ֆինանսական հաշվետվության պատճենը ՀՀ հարկային մարմինների կնիքի բնօրինակով/ կամ էլեկտրոնային ձևով` տվյալ հաշվետվությունը հարկային մարմիններում ընդունման և գրանցման մասին ծանուցմամբ, տարվա սկզբից և 1 /մեկ նախորդ/ տարվա համար /առկայության դեպքում/:

11.  Բիզնեսի գործունեության ծավալման համար անհրաժեշտ լիցենզիաների և թույլտվությունների պատճեները /առկայության դեպքում/:

12.  Վարձակալության պայմանագրերի կամ ձեռնարկատիրական գործունեության իրականացման վայրը հաստատող փաստաթղթերի պատճեները /առկայության դեպքում/:

13.  Պայմանագրերի, առքի ու վաճառքի պայմանագրերի պատճենները /առկայության դեպքում/:

14.  Հաշվեկշռի հոդվածների վերծանումը Ֆինանսավորման համար դիմումի ներկայացման ամսաթվի դրությամբ: Դեբիտորական և կրեդիտորական պարտավորության, ինչպես նաև այլ ակտիվների և պարտավորությունների վերծանման մասով պարտադիր է դեբիտորի և կրեդիտորի անվանման նշումը, առաջացման և պլանավորվող մարման ամսաթվերը, առաջացման պատճառները:

15.  Տեղեկանքներ կամ քաղվածքներ սպասարկող բանկերից ընթացիկ հաշիվներով /դրամային և արտարժութային/ շրջանառության վերաբերյալ` Ֆինանսավորման համար դիմումի ներկայացումից 6-12 ամիս առաջ ժամանակահատվածի համար /այլ Բանկերում հաշիվների առկայության դեպքում/:

16.  Վարկի նպատակային օգտագործման հիմնավրում:

17.  Բիզնես-պլան կամ վարկի տեխնիկական-տնտեսական հիմնավրումը /անհրաժեշտության դեպքում/:

18.  Գրավի առարկայի սեփականության վկայականը, եթե սեփականության իրավունքը ենթակա է գրանցման համապատասխան պետական մարմնում:

19.  Անկախ Գնահատողների կողմից կատարված գնահատման ակտ/հաշվետվություն և/կամ գույքի գրավային արժեքի համաձայնեցման արձանագրություն:

20.  Գրավի առարկայի սեփականության առաջացման հիմքերը հաստատող փաստաթղթերի պատճենները:

21.  Գրավատուների, նրանց ամուսինների /կանանց/ անձնագրերի պատճեները, ինչպես նաև ամուսնության վկայականը /առկայության դեպքում/:

22.  Համապատասխան պետական մարմիններում որոշակի գործողությունների իրականացման և Բանկին որոշակի իրավունքների տրամադրման համար ամուսնու /կնոջ/ համաձայնությունը:

23.  Անշարժ գույքի դեպքում`միասնական տեղեկանք կադաստրից գույքի վիճակի վերաբերյալ, շարժական գույքի դեպքում` տեղեկանք համապատասխան գրանցող մարմնից գույքի վիճակի վերաբերյալ /տրամադրվում է ՎԿ դրական որոշումից հետո/:

*Ծանոթագրություն` անհրաժեշտության դեպքում Վարկային փորձագետը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր:

Փաստաթղթերի ցանկ անհատ ձեռներեցների համար*

  1. Դիմում ֆինանսավորման վերաբերյալ:
  2. ՀՎՀՀ պատճենը:
  3. ԱՁ պետական գրանցման վկայականի պատճենը բոլոր ներդիրներով:
  4. Վարկառուի անձնագրի պատճենը:
  5. Տեղեկանք Պետ. եկամուտների կոմիտեից բյուջեի հանդեպ պարտավորությունների վերաբերյալ:
  6. ֆինանսական հաշվետվության պատճենը ՀՀ հարկային մարմինների կնիքի բնօրինակով/ կամ էլեկտրոնային ձևով` տվյալ հաշվետվությունը հարկային մարմիններում ընդունման և գրանցման մասին ծանուցմամբ, տարվա սկզբից և 1 /մեկ նախորդ/ տարվա համար /առկայության դեպքում/:
  7. Բիզնեսի գործունեության ծավալման համար անհրաժեշտ լիցենզիաների և թույլտվությունների պատճեները /առկայության դեպքում/:
  8. Վարձակալության պայմանագրերի կամ ձեռնարկատիրական գործունեության իրականացման վայրը հաստատող փաստաթղթերի պատճենները /առկայության դեպքում/:
  9. Պայմանագրերի, առքի-վաճառքի պայմանագրերի պատճենները /առկայության դեպքում/:

10. Տեղեկանքներ կամ քաղվածքներ սպասարկող բանկերից ընթացիկ հաշիվներով /դրամային և արտարժութային/ շրջանառության վերաբերյալ` Ֆինանսավորման համար դիմումի ներկայացումից 6-12 ամիս առաջ ժամանակահատվածի համար /այլ Բանկերում հաշիվների առկայության դեպքում/:

11. Հաշվեկշռի հոդվածների վերծանումը Ֆինանսավորման համար դիմումի ներկայացման ամսաթվի դրությամբ: Դեբիտորական և կրեդիտորական պարտավորության, ինչպես նաև այլ ակտիվների և պարտավորությունների վերծանման մասով պարտադիր է դեբիտորի և կրեդիտորի անվանման նշումը, առաջացման և պլանավորվող մարման ամսաթվերը, առաջացման պատճառները:

12. Վարկի նպատակային օգտագործման հիմնավորում /առկայության դեպքում/:

13. Գրավի առարկայի սեփականության վկայականը, եթե սեփականության իրավունքը ենթակա է գրանցման համապատասխան պետական մարմնում:

14. Անկախ Գնահատողների կողմից կատարված գնահատման ակտ/հաշվետվություն և/կամ գույքի գրավային արժեքի համաձայնեցման արձանագրություն:

15. Գրավի առարկայի սեփականության առաջացման հիմքերը հաստատող փաստաթղթերի պատճենները:

16. Գրավատուների, նրանց ամուսինների /կանանց/ անձնագրերի պատճեններն, ինչպես նաև ամուսնության վկայականը /առկայության դեպքում/:

17. Համապատասխան պետական մարմիններում որոշակի գործողությունների իրականացման և Բանկին որոշակի իրավունքների տրամադրման համար ամուսնու /կնոջ/ համաձայնությունը:

18. Անշարժ գույքի դեպքում`միասնական տեղեկանք կադաստրից գույքի վիճակի վերաբերյալ, շարժական գույքի դեպքում` տեղեկանք համապատասխան գրանցող մարմնից գույքի վիճակի վերաբերյալ /տրամադրվում է ՎԿ դրական որոշումից հետո/:

*Ծանոթագրությունանհրաժեշտության դեպքում Վարկային փորձագետը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր:

Վարկային հայտի վերաբերյալ Բանկի կողմից որոշման կայացման առավելագույն ժամկետը կազմում է 15 աշխատանքային օր:

Վարկավորման վերաբերյալ դիմումը բավարարելու կամ մերժելու որոշման մասին տեղեկացման ժամկետը կազմում է 3 աշխատանքային օր:

Վարկի տրամադրման ժամկետը` գրավի իրավունքը գրանցելուց հետո 1 բանկային օրվա ընթացքում:

 Վարկի տրամադրման վերաբերյալ դրական որոշում կայացնելու գործոնները 

  1. Հաճախորդի կողմից վարկ ստանալու վերաբերյալ դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթի ներկայացում:
  2. Վարկառուի և երաշխավորի /եթե ենթադրվում է երաշխավորի առկայությունը/ դրական վարկային պատմության առկայություն:
  3. Հաճախորդի վարկունակության և երաշխավորի /եթե ենթադրվում է երաշխավորի առկայությունը/ վճարունակության դրական գնահատական:
  4. Վարկի անհրաժեշտ ապահովում:
  5. Հաճախորդի վարկունակության կամ երաշխավորի  վճարունակության մասին բացասական տեղեկատվության բացակայություն /եթե ենթադրվում է երաշխավորի առկայությունը/:


Վարկի ստացումը մերժելու գործոնները

  1. Հաճախորդը չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը: 
  2. Վարկառուի/նրա ընտանիքի անդամների կամ երաշխավորի բացասական վարկային պատմության առկայություն: Վարկային պատմությունը համարվում է բացասական, եթե հաճախորդն ունի կամ ունեցել է վարկային պարտավորություններ, որոնք ժամանակին չեն մարվում կամ չէին մարվում: 
  3.  Հաճախորդի վարկունակության և երաշխավորի /եթե ենթադրվում է երաշխավորի առկայությունը/ վճարունակության բացասական գնահատական: 
  4. Բանկի իրավասու մարմնի կողմից վարկի տրամադրման վերաբերյալ բացասական որոշում կայացնելու դեպքում:
  5. Հաճախորդի վարկունակության և երաշխավորի /եթե ենթադրվում է երաշխավորի առկայությունը/ վճարունակության վերաբերյալ կասկածելի տեղեկատվության առկայություն:

 

 Էջը թարմացվել է` 2015-02-11, 16:50:24
Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով: