Սոցիալական կայքեր;


Սոցիալական կայքեր;


 

Կանխիկ Փոխարժեք 2016.05.16

Առք Վաճառք
USD 478 480
EUR 538 543
GBP 682 697
RUB 7.33 7.43
KZT 0.2 1.5
CHF 440 525
GEL 190 225
EUR-USD %%BUY%% %%SELL%%
USD-RUB %%BUY%% %%SELL%%
EUR-RUB %%BUY%% %%SELL%%

Անկանխիկ փոխարժեք 2016.05.16

Առք Վաճառք
USD 477.5 479.5
EUR 538 543
GBP 682 697
RUB 7.33 7.43
KZT 0.5 2.5
CHF 440 525
GEL 190 225
EUR-USD %%BUY%% %%SELL%%
USD-RUB %%BUY%% %%SELL%%
EUR-RUB %%BUY%% %%SELL%%

Քարտային Փոխարժեք 2016.05.16

Առք Վաճառք
USD 476 483
EUR 533 552
GBP %%BUY%% %%SELL%%
RUB 7.05 7.77
KZT %%BUY%% %%SELL%%
CHF %%BUY%% %%SELL%%
GEL %%BUY%% %%SELL%%
EUR-USD 1.1275 1.1388
USD-RUB 63.88 65.88
EUR-RUB 72.55 75.35

Հարցում

Որտեղի՞ց եք լսել ԲՏԱ Բանկի մասին.


Գովազդ վերելակներում
0
 
0%
Մոտ է գտնվում աշխատավայրին
4
 
11.11%
Համացանց (ինտերնետ)
16
 
44.44%
Ռադիոգովազդ
1
 
2.78%
SMS գովազդի միջոցով
2
 
5.56%
Ընկերներից, ընտանիքի անդամներից
13
 
36.11%
Ընդամենը: 36




Հաշիվներ

Հաշվի սպասարկում Ֆիզիկական անձանց համար

Հարգելի Հաճախորդներ, Դուք հնարավորություն ունեք կառավարել Ձեր հաշիվները նաև ինտերնետի միջոցով` օնլայն ռեժիմով:

 

"ԲՏԱ Բանկ" ՓԲԸ-ն ֆիզիկական/անհատ ձեռնարկատեր անձանց համար իրականացնում է բանկային հաշիվների բացում և վարում: Բանկային հաշիվը նախատեսում է հաշվարկային գործառնությունների իրականացում` անկախ ֆիզիկական անձի ձեռնարկատիրական գործունեությունից:
Բանկի կողմից վարվող հաշիվների տարատեսակները`

  • բանկային
  • ավանդային
  • նպատակային:

Հաշվի արժույթ` AMD, USD, RUB, EUR, KZT, GBP, CHF

ԲՏԱ Բանկում հաշվով Դուք կարող եք իրականացնել հետևյալ տջեսակի գործառնությունները՝

  • Դրամարկղային գործառնություններ
  • Գործառնություներ չեկերով
  • Հեռահար սպասարկում
  • Փոխանցումներ
  • Ինկասո գործարքներ

«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ում հաշիվ կարող են բացել ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական/Անհատ ձեռնարկատեր անձինք  

Ռեզիդենտ ֆիզիկական/անհատ ձեռնարկատեր անձ ոչ ռեզիդենտ ֆիզիկական/Անհատ ձեռնարկատեր անձ հաճախորդների համար հաշվի բացման ժամկետ - 1 օր (բոլոր պահանջվող փաստաթղթերի առկայության դեպքում)

Բանկային հաշվին կանխիկ միջոցները մուտքագրվում են գումարի ներկայացման պահին:

Բանկը Հաճախորդի օգտին ստացված դրամական միջոցները Հաճախորդի հաշվին մուտքագրում է ոչ ուշ, քան մուտքագրումը հաստատող փաստաթղթերի ստացմանը հաջորդող աշխատանքային օրը:

Հաճախորդի հաշվից կանխիկ ելքագրումները կատարվում են դրամարկղային չեկային գրքույկի կամ «AS-Bank» ծրագրից արտահանված ելքի օրդերի հիման վրա: Մինչև 8 միլիոն ՀՀ դրամը և դրան համարժեք արտարժույթով կանխիկ ելքերը կատարվում են նույն օրվա ընթացքում: Նշվածից բարձր գումարի դեպքում Հաճախորդի հաշվից կանխիկ ելքերը կատարվում են դրամարկղային չեկային գրքույկի կամ ելքի օրդերի հիման վրա, մեկ օր առաջ դիմումը /գրավոր կամ բանավոր/ ներկայացնելուց հետո:

Հաշվի արժույթից տարբերվող արժույթովկատարվող գործառնությունների իրականացման դեպքում, հաշվին դրամական մուտքի և ելքի դեպքում փոխարկման համար կիրառվում է տվյալ պահին Բանկում գործող փոխարժեքը:

 

Բանկային հաշիվներով իրականացվող գործարքների սակագներին կարող եք ծանոթանալ Սակագներ բաժնում:

 

«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ում հաշիվ բացելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.

Ռեզիդենտ անհատ ձեռնարկատերերի կողմից Բանկում հաշիվ բացելու համար անհրաժեշտ փաստաթղթեր.

  • հաշվի բացման դիմում,
  • տվյալ անհատ ձեռնարկատիրոջ գրանցման վերաբերյալ ՀՀ պետական ռեգիստրի վկայականի կամ այլ իրավասու պետական մարմնի կողմից գրանցումը հավաստող փաստաթղթի կրկնօրինակը,
  • Բանկի կողմից լիազորված անձանց ստորագրությամբ հաստատված Ստորագրության նմուշների և կլոր կնիքի դրոշմի քարտը (առկայության դեպքում), որը լրացվում է հաշվի մենեջերի կողմից և տրամադրվում է Հաճախորդին ՀՀ հարկային մարմին հաշվառման ներկայացնելու համար,
  • տվյալ անհատ ձեռնարկատիրոջ անձնագրի պատճեն,
  • Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ),

Ոչ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերերը Բանկում հաշիվ բացելու համար պետք է ներկայացնեն իրենց երկրի օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի բնօրինակները` և դրանց նոտարական կարգով վավերացրած հայերեն թարգմանությունները:

 

Ռեզիդենտ ֆիզիկական անձի` Բանկում հաշիվ բացելու անհրաժեշտ փաստաթղթեր.

  • հաշվի բացման դիմում (Հավելված 1),
  • տվյալ ֆիզիկական անձի անձնագրի պատճենը,
  • նույնականացման քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ/կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին,
  • Բանկի կողմից լիազորված անձանց ստորագրությամբ հավաստված տվյալ ֆիզիկական անձի ստորագրության նմուշը:

Բանկում հաշիվ բացելիս ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձից, սահմանված փաստաթղթերից բացի, պահանջվում է նաև տվյալ ֆիզիկական անձի անձնագրի պատճենը և դրա նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը (նաև վարկառու հաճախորդի դեպքում):

 

Բանկի պահանջով կարող է լուծվել բանկային հաշվի պայմանագիրը հետևյալ դեպքերում.

  • երբ հաճախորդի հաշվում պահվող դրամական միջոցների գումարը պակաս է բանկային սակագներով սահմանված նվազագույն չափից, եթե նման գումարը չի վերականգնվել այդ մասին բանկի զգուշացման օրվանից մեկ ամսվա ընթացքում.
  • մեկ տարվա ընթացքում տվյալ հաշվով գործառնությունների բացակայության դեպքում, ինչպես նաև ՀՀ գործող օրենսդրության սահմանված պահանջները կատարելուց Հաճախորդի հրաժարվելու կամ անպատշաճ կատարելու դեպքում:

Հաշվում եղած դրամական միջոցների մնացորդը տրվում է հաճախորդին կամ նրա ցուցումով փոխանցվում է այլ հաշիվ, հաճախորդի համապատասխան գրավոր դիմումն ստանալուց ոչ ուշ, քան յոթ օրվա ընթացքում:

 

Ուշադրություն՝

  • Բանկի կողմից Հաճախորդի բանկային հաշվով գործառնությունները դադարեցնելու դեպքում Հաճախորդի դիմումը` պայմանագիրը լուծելու և բանկային հաշիվները փակելու վերաբերյալ, Բանկի կողմից ենթակա են մերժման այնքան ժամանակ մինչև չեն վերանում բանկային հաշվով գործառնությունների համար հիմք ծառայած հանգամանքները:
  • Հաշետիրոջ կողմից հաշվով գործարքներ չկատարելու դեպքում հաշվի պահպանման ծախսը կազմում է տարեկան սպասարկման վճարը և չնվազող մնացորդը, որը սահմանված է բանկի սակագներով:
  • հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Հաշվետերը տեղեկացվում է այդ մասին ՀՀ օրենսդրությանը համաձայն:
  • առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Միջոցների բռնագրավման մասին հաշվետերը տեղեկացվում է ՀՀ օրենսդրությանը համաձայն:

 

 Հաշվի վրա արգելանք կամ կալանք դնելու ընթացակարգը

Ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ, ԴԱՀԿ ծառայությունից ստացած որոշումների պատշաճ իրականացման կապակցությամբ իրականացվում են հետևյալ միջոցառումն��րը.

ա/ Գործառնական սրահի պետը իրականացնում է վարկային պարտավորությունների կատարման ապահովում հանդիսացող հաշիվների դրամական միջոցների մնացորդների օգտագործման սահմանափակում (սառեցում)` հաշվին դնելով օգտագործման սահմանաչափ, ինչպես նաև նվազագույն մնացորդի սահմանաչափ վարկային բաժնի հետ համատեղ:

բ/ “ԲՏԱ Բանկ” ՓԲԸ Ուղեկցման բաժնի պետը ԴԱՀԿ ծառայության համապատասխան որոշում ստանալու պահից եռօրյա ժամկետում Կենտրոնական գործառնական սրահի իրավասու աշխատակցին տրամադրում է տեղեկատվություն տվյալ պարտապանի առկա վարկերի, գրավադրված գույքի և այլ ակտիվների վերաբերյալ:

գ/ “ԲՏԱ Բանկ” ՓԲԸ Կենտրոնական գործառնական սրահի պետը ապահովում է ԴԱՀԿ ծառայության որոշումների հիման վրա պարտապանի դրամական միջոցների, բանկային հաշիվների, ավանդների, “դեպո” հաշիվների, հետագայում մուտքագրվող միջոցների և այլ ակտիվների արգելադրման միջոցառումները, ինչպես նաև ԴԱՀԿ ծառայության որոշումները ստանալու պահից 7-օրյա ժամկետում համապատասխան պատասխան գրությունների ուղարկումը:

 

Ուշադրություն.

Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք դուք, եթե ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով:

 

"ԲՏԱ Բանկ" ՓԲԸ-ում ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է "Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի" կողմից` հատուցման ենթակա ավանդների չափերով, մասնավորապես`

ա) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը տաս միլիոն հայկական դրամ է.    

բ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը հինգ միլիոն հայկական դրամ է.          

գ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը հինգ միլիոն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը՝ մինչև տաս միլիոն հայկական դրամով.       

դ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է հինգ միլիոն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը՝ հինգ միլիոն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:

Ավանդատուի՝ նույն բանկում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ և ավանդատուի`  նույն բանկում ունեցած բոլոր արտարժութային ավանդները համարվում են մեկ ավանդ:

 

Ծառայությունը տրամադրվում է Բանկի գլխամասում և բոլոր մասնաճյուղերում


Թարմացվել է` 2016-05-12, 15:01:38

Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով: