Սոցիալական կայքեր;


Սոցիալական կայքեր;


 

Կանխիկ Փոխարժեք 2016.08.25

Առք Վաճառք
USD 473 476.5
EUR 530 540
GBP 616 644
RUB 7.23 7.45
KZT 0.2 1.5
CHF 467 497
GEL 180 221
EUR-USD %%BUY%% %%SELL%%
USD-RUB %%BUY%% %%SELL%%
EUR-RUB %%BUY%% %%SELL%%

Անկանխիկ փոխարժեք 2016.08.25

Առք Վաճառք
USD 473 476.5
EUR 530 540
GBP 619 644
RUB 7.25 7.45
KZT 0.5 2.5
CHF 482 500
GEL 178 221
EUR-USD %%BUY%% %%SELL%%
USD-RUB %%BUY%% %%SELL%%
EUR-RUB %%BUY%% %%SELL%%

Քարտային Փոխարժեք 2016.08.24

Առք Վաճառք
USD 472 478
EUR 525 544
GBP %%BUY%% %%SELL%%
RUB 6.95 7.85
KZT %%BUY%% %%SELL%%
CHF %%BUY%% %%SELL%%
GEL %%BUY%% %%SELL%%
EUR-USD 1.2 1.142
USD-RUB 63.2 65.75
EUR-RUB 72 74

Հարցում

Որտեղի՞ց եք լսել ԲՏԱ Բանկի մասին.


Գովազդ վերելակներում
0
 
0%
Մոտ է գտնվում աշխատավայրին
4
 
11.11%
Համացանց (ինտերնետ)
16
 
44.44%
Ռադիոգովազդ
1
 
2.78%
SMS գովազդի միջոցով
2
 
5.56%
Ընկերներից, ընտանիքի անդամներից
13
 
36.11%
Ընդամենը: 36




Հաշիվներ

Հաշվի սպասարկում իրավաբանական անձանց համար

Հարգելի Հաճախորդներ, Դուք հնարավորություն ունեք կառավարել Ձեր հաշիվները նաև ինտերնետի միջոցով` օնլայն ռեժիմով:


"ԲՏԱ Բանկ" ՓԲԸ-ն ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց համար իրականացնում է բանկային հաշիվների բացում և վարում:

Բանկի կողմից վարվող հաշիվների տարատեսակները`

  • բանկային
  • ավանդային
  • նպատակային:

Հաշվի արժույթ` AMD, USD, RUB, EUR, KZT, GBP,CHF

ԲՏԱ Բանկում հաշվով Դուք կարող եք իրականացնել հետևյալ տջեսակի գործառնությունները՝

  • Դրամարկղային գործառնություններ
  • Գործառնություներ չեկերով
  • Հեռահար սպասարկում
  • Փոխանցումներ
  • Ինկասո գործարքներ

Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ հաճախորդների համար հաշվի բացման ժամկետ - 1 օր (բոլոր պահանջվող փաստաթղթերի առկայության դեպքում)

Բանկը Հաճախորդի օգտին ստացված դրամական միջոցները Հաճախորդի հաշվին մուտքագրում է ոչ ուշ, քան մուտքագրումը հաստատող փաստաթղթերի ստացմանը հաջորդող աշխատանքային օրը:

Բանկային հաշվին կանխիկ միջոցները մուտքագրվում են գումարի ներկայացման պահին:

Հաճախորդի հաշվից կանխիկ ելքագրումները կատարվում են դրամարկղային չեկային գրքույկի կամ «AS-Bank» ծրագրից արտահանված ելքի օրդերի հիման վրա: Մինչև 8 միլիոն ՀՀ դրամը և դրան համարժեք արտարժույթով կանխիկ ելքերը կատարվում են նույն օրվա ընթացքում: Նշվածից բարձր գումարի դեպքում Հաճախորդի հաշվից կանխիկ ելքերը կատարվում են դրամարկղային չեկային գրքույկի կամ ելքի օրդերի հիման վրա, մեկ օր առաջ դիմումը /գրավոր կամ բանավոր/ ներկայացնելուց հետո:

Իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների հաշվի փակման ժամանակ Հաճախորդը բանկին դիմում է ներկայացնում  իր բանկում բացված հաշիվները փակելու մասին: Դիմումի վրա պետք է առկա լինեն տվյալ կազմակերպության ղեկավար անձանց ստորագրությունները և կլոր կնիքը: Դիմումն ստանալուց հետո ճշգրտվում է բանկի նկատմամբ Հաշվետիրոջ պարտավորությունները և դրանց բացակայության դեպքում համաձայնություն է տրվում փակման ենթակա հաշիվը /հաշիվները/ զրոյացնելու /դիմումը ստանալու պահից ոչ ուշ,քան 7 օրվա ընթացքում/, որից հետո Հաճախորդի դիմումի հիման վրա AS BANK ծրագրում փակվում է Հաճախորդների ցանկից: Հաշիվը/հաշիվները/ փակելու դեպքում Հաճախորդից գանձվում է միջնորդավճար` համաձայն Բանկում գործող սակագների:

Հաշվի արժույթից տարբերվող արժույթով հաշվին դրամական մուտքի և ելքի դեպքում փոխարկման համար գործում է տվյալ պահին բանկում գործող փոխարժեքը:

 

Բանկային հաշիվներով իրականացվող գործարքների սակագներին կարող եք ծանոթանալ Սակագներ բաժնում:

 

«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ում հաշիվ բացելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.


Ռեզիդենտ իրավաբանական անձի կողմից Բանկում հաշիվ բացելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`

  • հաշվի բացման դիմում,
  • տվյալ իրավաբանական անձի գրանցման վերաբերյալ ՀՀ պետական ռեգիստրի վկայականի (ներդիրներով) կամ այլ պետական իրավասու մարմնի կողմից գրանցումը հաստատող փաստաթղթի կրկնօրինակը,
  • տվյալ իրավաբանական անձի Կանոնադրության բնօրինակը կամ հաշվի մենեջերի կողմից բնօրինակի հետ համեմատված կրկնօրինակը,
  • տվյալ իրավաբանական անձի Հիմնադիր պայմանագիրը (եթե նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ),
  • Բանկի կողմից լիազորված անձանց ստորագրությամբ հաստատված Ստորագրության նմուշների և կլոր կնիքի դրոշմի քարտը (առկայության դեպքում), որը լրացվում է հաշվի մենեջերի կողմից և տրամադրվում է Հաճախորդին ՀՀ հարկային մարմին հաշվառման ներկայացնելու համար,
  • տվյալ իրավաբանական անձի ղեկավար անձանց անձնագրերի պատճենները,
  •  Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),
  • տեղեկություններ բաժնետերերի, մասնակիցների մասին (եթե բացակայում է Կանոնադրությունում, ապա ներկայացվում է քաղվածք իրավաբանական անձանց պետական ռեգիստրից):                    

Ոչ Ռեզիդենտ իրավաբանական անձի կողմից Բանկում հաշիվ բացելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`

  • հաշվի բացման դիմում,
  • տվյալ իրավաբանական անձի գրանցման երկրի օրենսդրությանը համապատասխան կազմակերպական իրավական կարգավիճակը հաստատող համապատասխան պետական մարմնի կողմից տրված վկայականը կամ նոտարական կարգով հաստատված կրկնօրինակը թարգմանությամբ (վերջինը անհրաժեշտության դեպքում) և հիմնադիր մյուս փաստաթղթերը,
  • Բանկի կողմից լիազորված անձանց ստորագրությամբ հաստատված Ստորագրության նմուշների և կլոր կնիքի դրոշմի քարտը (առկայության դեպքում), որը լրացվում է հաշվի մենեջերի կողմից և տրամադրվում է տվյալ իրավաբանական անձին իր երկրի հարկային մարմին հաշվառման ներկայացնելու համար,
  • տվյալ իրավաբանական անձի հիմնադիր փաստաթղթերը վերջինիս երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով, քաղվածքներ ղեկավար անձանց նշանակման մասին հրամաններից կամ որոշումներից,
  • Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) (եթե տվյալ երկրի օրենքով, որում հաշվառված է տվյալ Հաճախորդը, այլ բան նախատեսված չէ),
  • տվյալ իրավաբանական անձի ղեկավար անձանց անձնագրերի պատճենները,

Բանկի պահանջով կարող է լուծվել բանկային հաշվի պայմանագիրը հետևյալ դեպքերում.

  • երբ հաճախորդի հաշվում պահվող դրամական միջոցների գումարը պակաս է բանկային սակագներով սահմանված նվազագույն չափից, եթե նման գումարը չի վերականգնվել այդ մասին բանկի զգուշացման օրվանից մեկ ամսվա ընթացքում.
  • մեկ տարվա ընթացքում տվյալ հաշվով գործառնությունների բացակայության դեպքում, ինչպես նաև ՀՀ գործող օրենսդրության սահմանված պահանջները կատարելուց Հաճախորդի հրաժարվելու կամ անպատշաճ կատարելու դեպքում:

Հաշվում եղած դրամական միջոցների մնացորդը տրվում է հաճախորդին կամ նրա ցուցումով փոխանցվում է այլ հաշիվ, հաճախորդի համապատասխան գրավոր դիմումն ստանալուց ոչ ուշ, քան յոթ օրվա ընթացքում:

 

Ուշադրություն՝

  • Բանկի կողմից Հաճախորդի բանկային հաշվով գործառնությունները դադարեցնելու դեպքում Հաճախորդի դիմումը` պայմանագիրը լուծելու և բանկային հաշիվները փակելու վերաբերյալ, Բանկի կողմից ենթակա են մերժման այնքան ժամանակ մինչև չեն վերանում բանկային հաշվով գործառնությունների համար հիմք ծառայած հանգամանքները:
  • Հաշետիրոջ կողմից հաշվով գործարքներ չկատարելու դեպքում հաշվի պահպանման ծախսը կազմում է տարեկան սպասարկման վճարը և չնվազող մնացորդը, որը սահմանված է բանկի սակագներով:
  • հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Հաշվետերը տեղեկացվում է այդ մասին ՀՀ օրենսդրությանը համաձայն:
  • առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Միջոցների բռնագրավման մասին հաշվետերը տեղեկացվում է ՀՀ օրենսդրությանը համաձայն:

 

 Հաշվի վրա արգելանք կամ կալանք դնելու ընթացակարգը

Ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ, ԴԱՀԿ ծառայությունից ստացած որոշումների պատշաճ իրականացման կապակցությամբ իրականացվում են հետևյալ միջոցառումները.

ա/ Գործառնական սրահի պետը իրականացնում է վարկային պարտավորությունների կատարման ապահովում հանդիսացող հաշիվների դրամական միջոցների մնացորդների օգտագործման սահմանափակում (սառեցում)` հաշվին դնելով օգտագործման սահմանաչափ, ինչպես նաև նվազագույն մնացորդի սահմանաչափ վարկային բաժնի հետ համատեղ:

բ/ “ԲՏԱ Բանկ” ՓԲԸ Ուղեկցման բաժնի պետը ԴԱՀԿ ծառայության համապատասխան որոշում ստանալու պահից եռօրյա ժամկետում Կենտրոնական գործառնական սրահի իրավասու աշխատակցին տրամադրում է տեղեկատվություն տվյալ պարտապանի առկա վարկերի, գրավադրված գույքի և այլ ակտիվների վերաբերյալ:

գ/ “ԲՏԱ Բանկ” ՓԲԸ Կենտրոնական գործառնական սրահի պետը ապահովում է ԴԱՀԿ ծառայության որոշումների հիման վրա պարտապանի դրամական միջոցների, բանկային հաշիվների, ավանդների, “դեպո” հաշիվների, հետագայում մուտքագրվող միջոցների և այլ ակտիվների արգելադրման միջոցառումները, ինչպես նաև ԴԱՀԿ ծառայության որոշումները ստանալու պահից 7-օրյա ժամկետում համապատասխան պատասխան գրությունների ուղարկումը:

 

Ուշադրություն.

Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք դուք, եթե ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով:

 

Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք դուք, եթե ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով: տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել հետեվյալ հասցեում` Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը:

 "ԲՏԱ Բանկ" ՓԲԸ հաշվի բացման և վարման կարգը

"ԲՏԱ Բանկ" ՓԲԸ իրավաբանական անձանց հաշվի բացման պայմանագրի օրինակ

Ծառայությունը տրամադրվում է Բանկի գլխամասում և բոլոր մասնաճյուղերում

 

Էջը թարմացվել է` 2016-05-12, 10:26:55
Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև
հակասության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:

Ռեզիդենտ իրավաբանական անձի կողմից Բանկում հաշիվ բացելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`

-        հաշվի բացման դիմում (Հավելված 2),

-        տվյալ իրավաբանական անձի գրանցման վերաբերյալ ՀՀ պետական ռեգիստրի վկայականի (ներդիրներով) կամ այլ պետական իրավասու մարմնի կողմից գրանցումը հաստատող փաստաթղթի կրկնօրինակը,

-        տվյալ իրավաբանական անձի Կանոնադրության բնօրինակը կամ հաշվի մենեջերի կողմից բնօրինակի հետ համեմատված կրկնօրինակը, 

-        տվյալ իրավաբանական անձի Հիմնադիր պայմանագիրը (եթե նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ),

-        Բանկի կողմից լիազորված անձանց ստորագրությամբ հաստատված Ստորագրության նմուշների և կլոր կնիքի դրոշմի քարտը (Հավելված 3) (առկայության դեպքում), որը լրացվում է հաշվի մենեջերի կողմից և տրամադրվում է Հաճախորդին ՀՀ հարկային մարմին հաշվառման ներկայացնելու համար,

-        տվյալ իրավաբանական անձի ղեկավար անձանց անձնագրերի պատճենները,

-        Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),

-        տեղեկություններ բաժնետերերի, մասնակիցների մասին (եթե բացակայում է Կանոնադրությունում, ապա ներկայացվում է քաղվածք իրավաբանական անձանց պետական ռեգիստրից):                     

Ոչ Ռեզիդենտ իրավաբանական անձի կողմից Բանկում հաշիվ բացելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`

-        հաշվի բացման դիմում (Հավելված 2),

-        տվյալ իրավաբանական անձի գրանցման երկրի օրենսդրությանը համապատասխան կազմակերպական‑իրավական կարգավիճակը հաստատող համապատասխան պետական մարմնի կողմից տրված վկայականը կամ նոտարական կարգով հաստատված կրկնօրինակը թարգմանությամբ (վերջինը անհրաժեշտության դեպքում) և հիմնադիր մյուս փաստաթղթերը,

-        Բանկի կողմից լիազորված անձանց ստորագրությամբ հաստատված Ստորագրության նմուշների և կլոր կնիքի դրոշմի քարտը (Հավելված 3) (առկայության դեպքում), որը լրացվում է հաշվի մենեջերի կողմից և տրամադրվում է տվյալ իրավաբանական անձին իր երկրի հարկային մարմին հաշվառման ներկայացնելու համար,

-        տվյալ իրավաբանական անձի հիմնադիր փաստաթղթերը վերջինիս երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով,     

-        քաղվածքներ ղեկավար անձանց նշանակման մասին հրամաններից կամ որոշումներից,

-        Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) (եթե տվյալ երկրի օրենքով, որում հաշվառված է տվյալ Հաճախորդը, այլ բան նախատեսված չէ),

-        տվյալ իրավաբանական անձի ղեկավար անձանց անձնագրերի պատճենները,