Նորություններ

Տեղեկացում.

Հարգելի՛ հաճախորդ,

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները՝ «ԲՏԱ Բանկ» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է սույն թվականի մարտի 18-ին «ԲՏԱ Բանկ» ՓԲ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից կայացրած որոշման մասին, ըստ որի՝ «ԲՏԱ Բանկ» ՓԲ ընկերությունը միանալու է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲ ընկերությանը:

Միացման արդյունքում «ԲՏԱ Բանկ» ՓԲ ընկերության իրավունքներն ու պարտականություններն ամբողջ ծավալով կփոխանցվեն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲ ընկերությանը, այսինքն՝ վերջինս կհանդիսանա «ԲՏԱ Բանկ» ՓԲ ընկերության իրավահաջորդը:

Միաժամանակ հայտնում ենք, որ «ԲՏԱ Բանկ» ՓԲ ընկերության պարտատերերին տրամադրվում են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 66-րդ հոդվածով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված երաշխիքները:

Հայտնում ենք, որ միացումն ուղղված է մատուցվող ծառայությունների լավագույն որակի ապահովմանը:

«ԲՏԱ Բանկ» ՓԲ ընկերության և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲ ընկերության կոնտակտային տվյալներին կարող եք ծանոթանալ վերջիններիս պաշտոնական ինտերնետային էջերում՝ www.bta.am և www.aeb.am:

«ԲՏԱ Բանկ» ՓԲ ընկերությանը շնորհվել է ISO 27001:2013 սերտիֆիկատ

  Հարգելի հաշախորդներ, ուրախ ենք հայտնել Ձեզ, որ ԲՏԱ Բանկ ՓԲ ընկերությունը ստացել է Certification International UK Limited ընկերության կողմից տրվող Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ISO 27001:2013 ստանդարտին համապատասխանության մասին վկայագիրը:

Միջազգային ստանդարտներին համապատասխան համակարգի ներդրումն ուղղված է  հաճախորդների և բանկի ֆինանսական և անձնական տեղեկատվության, բանկի առևտրային…

 

 

Հայտարարություն

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ

«ԲՏԱ ԲԱՆԿ» ՓԲԸ /Հայաստան/  բանկը տեղեկացնում է, որ 2013թ-ից Բանկի բաժնետեր հանդիսացող «ԲՏԱ ԲԱՆԿ» ԲԲԸ /Ղազախստան/  և «Կազկոմերց Բանկ»/Ղազախստան/ բանկերը պայմանագիր էին կնքել միավորման վերաբերյալ, և տևական ժամանակ ընթանում էր միավորման գործընթացը:

«ԲՏԱ ԲԱՆԿ» ԲԲԸ /Ղազախստան/ բանկը տեղեկացնում է, որ ակտիվների և պարտավորությունների փոխանցման գործընթացն այժմ ավարտվել է և, հետևաբար, «ԲՏԱ ԲԱՆԿ» ԲԲԸ /Ղազախստան/ բանկի բանկային գործունեության լիցենզիան ետ է հանձնվել: «ԲՏԱ ԲԱՆԿ» ՓԲԸ /Հայաստան/ բանկում «ԲՏԱ ԲԱՆԿ» ԲԲԸ /Ղազախստան/ բանկի բաժնեմասն ամբողջությամբ փոխանցվել է «Կազկոմերց Բանկ» /Ղազախստան/ բանկին:

«ԲՏԱ ԲԱՆԿ» ՓԲԸ /Հայաստան/ բանկը տեղեկացնում է, որ Բանկի հիմնական բաժնետերը /65%/ հանդիսանում է «Կազկոմերց Բանկ»/Ղազախստան/, որը ակտիվների մեծությամբ երկրորդն է Ղազախստանի բանկային համակարգում:

«ԲՏԱ ԲԱՆԿ» ՓԲԸ /Հայաստան/ շարունակում է իր ….

«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ հայտարարում է Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողովի մասին

  1. Նիստի անցկացման օրը և ժամը. 11.06 , ժ. 16:00 ք.Երևանի ժամանակով
  2. Անցկացման ձևը. առկա քվեարկության միջոցով
  3. Արդյունքների ամփոփման և արձանագրության կազմման ամսաթիվը.  11.06.
  4. Արդյունքների ամփոփման վայրը. ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան փ., 48/1
  5. Բաժնետերերի Տարեկան Ընդհանուր Ժողովին մասնակցելու….

Բանկային ծառայություններում կատարված փոփոխություններ

Հարգելի հաճախորդներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ Բանկի կողմից մատուցվող ծառայությունների սակագներում և պայմաններում կատարվել են փոփոխություններ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետրելով հղմանը՝